Հոգևոր-մշակութային
Հայկական լեռնաշխարհը հանքային ոսկու, արծաթի եւ երկաթի ձուլման հնագույն օրրաններից է, որի վկայություններից են հնավայրերում պեղված ձուլարանները, ոսկե, արծաթե եւ երկաթե բազմատեսակ իրերը: Այս մասին շատ է խոսվել, սակայն չմոռանանք, որ նման վկայությունների շարքը պետք է դասել նաեւ տեղանունները, որոնք կապված են ոսկու, արծաթի եւ երկաթի հանքավայրերի հետ եւ յուրովի արտացոլում են հայ երկրաբանության, ընդհանրապես հայոց պատմության այս կամ այն էջը:
Ես նրան Չամանի* գործողության ժամանակ արնաթաթավ հազիվ դուրս բերեցի վառվող ավտոբուսից. սպանված դուշմանի թեւի ժամացույցը կապտելիս բենզաբաքի պայթյունից խոցվել եւ անգիտակից վիճակում մնացել էր կրակների մեջ։ Եվ երբ ուղղաթիռի մեջ, ուշքի գալով, բացեց մծրած աչքերը, իսկույն էլ շոշափեց ձախ ձեռքի դաստակը։ «Ինչքա՜ն եմ երազել SEIKO ժամացույց, Վաչի՛կ»,- հառաչեց խորքից ու նորից փակեց աչքերը։ «Իսկ ես քեզ հաճույքով կգանահարեի»,- ցավակցեցի նրան:
Հայաստանում աղ արդյունահանել են դեռևս հնագույն ժամանակներում: Հատկապես հայտնի են եղել Կաղզվանի, Նախիջևանի և Կողբի աղահանքերը իրենց հարուստ պաշարներով և հանույթի բարձր որակով: «Աղի ճանապարհը», որը հիշատակվում է վաղ միջնադարի հայոց գրավոր աղբյուրներում, կապված է Կողբի հանքավայրի հետ:
«Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր»,- Եղիշե Չարենցի տողն է: Ի՞նչ ասել է երկաթագիր, ի՞նչ կապ ունի սառը, անշունչ երկաթը մեր հոգևոր մեծագույն հարստության` գրի հետ:
Ապրիլի 24-ին՝ հայերի ցեղասպանության յոթանասուներորդ տարելիցի օրը, որի մասին հատուկ նշանակության երրորդ գումարտակում ոչ ոք երբեւէ ոչինչ չէր լսել, ոչինչ չգիտեր, մեր ջոկը պարեկում էր «Սատանի» կոչվող կամրջի վրա եւ փաստաթղթային ստուգումներ էր անցկացնում։ Սատանի կամուրջը իր խորհրդային սպասավորներով տեղաբնիկների համար վաղուց արդեն վերածվել էր մի յուրօրինակ լիկկայանի, որտեղով երթեւեկողների շարքերից ժամանակ առ ժամանակ զատվում էին ապաշնորհ եւ քաղաքականապես անբարեհույս աֆղանցիները, որոնք դժվարանում էին, ասենք, պատասխանել մի քանի պարզունակ հարցերի՝ ձո՞ւն է առաջ եղել, թե հավը, ի՞նչ գույն ունի հույսը, ե՞րբ եւ ո՞վ է առաջին անգամ կանեփ ցանել…
Փետրվարի 23-ին բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը կդառնար 77 տարեկան: Երվանդ Պետրոսյանն իր ուրույն դեմքն ու նկարագիրն ունի հայ ժամանակակից գրականության մեջ, նրա՝ թե՛ մեծերի համար գրված խոհական, սիրային ու հայրենասիրական խորունկ բանաստեղծությունները, թե՛ մանկական՝ մեկը մյուսից գեղեցիկ գործերը աչքի են ընկնում պատկերավորությամբ, բանաստեղծական գեղեցիկ, հաճախ զվարճալի գյուտերով, ասելիքը մատչելի ու գրավիչ դարձնող հմուտ հանգավորմամբ: