Հոգևոր-մշակութային
Պատմվածք, որ գրելու էր գրչեղբայրս ԴԵՊՔԸ, որ քիչ հետո կփորձեմ վերարտադրել, պատահել է անվանի քննադատ, այն ժամանակ «Լիտերատուրնայա Գրուզիա» («Գրական Վրաստան») ամսագրի գլխավոր խմբագիր Գուրամ Ասատիանիի հետ: Կպատմեմ` ներողություն խնդրելով վրացի գրչեղբորիցս, ծունկի գալով նրա հիշատակի առջեւ: Չեմ կասկածում, որ նա, եթե անակնկալ մահը չլիներ, կհրապարակեր պատմությունը, որ լսեցի իր շուրթերից: Ո՞վ գիտե, գուցե […]
Զրահամեքենաների շարասյունը կանգ առավ ավազուտներում. սպասում էինք կենտրոնի հետագա ցուցումներին։ Ցերեկ էր։ Անապատի կրակե աչքը հուր էր թափում երկնքից։ Հողն այրվում էր մեր ոտքերի տակ, ինչպես դժոխքում։ Գետինն այնքան էր տաքացել, որ ձուն, ավազի մեջ թաղելիս, իսկույն խաշվում էր։ Եփ ու թափի սիրահարները ճաշի համար ուղտափշերով խարույկ վառեցին, ոմանք, զրահամեքենաների տակ մտնելով, քնեցին։ Իսկ շնորհալիները կիթառի հնչյուններով տխուր մելամաղձություն էին սփռում շուրջը…
Հաճախ այն տպավորությունն եմ ունեցել, թե կյանքում ամեն ինչ՝ ինձ համար անհետևանք, սահում-անցնում է իմ վրայով, և միայն մահն է, որ ժամանակ առ ժամանակ արթնացնում, զգաստացնում է թմրած զգացմունքներս, ստիպում հիշել անցյալը… Այլ բան է հուշը, որ ճշգրտորեն վեր է հանում, վերականգնում է անցած-գնացած դեպքերն ու փաստերը՝ հարկադրելով վերապրել եղելությունը՝ դավ, ավեր, պատերազմ…
Բացեցի Գագիկ Սարոյանի «Դիցաբանական ապագա» բանաստեղծությունների ժողովածուն, ու առաջին տողից հաճելի մի կարոտախտ պարուրեց ինձ: Վաղուց այսպիսի վայելք չէի ստացել բանաստեղծություն կարդալուց: Շրջեցի գիրքը, որ տեսնեմ՝ ով է հեղինակը և կարդացի՝ «ծնվել է Գյումրիում, գրել է «Բաց դուռ», «Տարածական ծաղիկ» բանաստեղծական գրքերը, մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել է «Շուշիի ազատագրության համար» և «Արիության համար» մեդալներով: Մտքովս անմիջապես անցավ` «մեր մարդն է»:
Ապրում եմ մի տեսակ չապրելով ու որքան քիչ եմ ապրում, այնքան ավելի ուզում եմ նմանվել մեկին, ով, լավ թե վատ, իր «ոսկեդարն» ապրել, դեպի մայրամուտ է թեքվում։ Եվ որքան ուզում եմ նմանվել մեկին, այնքան ավելի… Ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, չգիտեմ, թե ուր է ինձ տանում լպրծուն կյանքուղիս, դեպի ո՞ւր եմ քայլում՝ այսպես գայթելով, մենակ ու մոլոր, ամբոխի միջով։
Պահիր նամակները: Մի օր ցանկություն կունենաս ընթերցելու դրանք, վերապրելու ապրածդ: Կամ թե պատահականորեն ձեռքդ կընկնեն, և սիրտդ այնպես կսեղմվի, որ և՛ ցավ կզգաս, և՛ ուրախություն,- ինչ-որ մեկը ցածրաձայն շշնջաց ծերունու ականջին, երբ նա ուզում էր նամակների կապոցը նետել վառարանը: