Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

Արշիլ Գորկին (իսկական անունը` Մանուկ Ոստանիկ Ադոյան) ծնվել է 1904թ. Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): Գորկի ազգանունը վերցրել է ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, որին պաշտում էր, և որի «Հատակում» պիեսը խոր ազդեցություն էր թողել նրա վրա:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Երբ պիտ, Մհե՛ր, ելնես ժայռից`
Հեծած քո ձին մութ դարերից,
Շողշողացնես թուր կեծակին,
Ցնծա, ճախրի հայոց ոգին:

ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՆՐԱ ԶԵՆՔԸ ՖՈՏՈԽՑԻԿՆ Է...

Այս տարի նշվում է ֆոտոլրագրության 175-ամյակը: Ուստի մենք չենք կարող շրջանցել մեր այն ֆոտոլրագրողներին, որոնք անցնելով ամբողջ Արցախյան պատերազմով՝ վավերագրել են մեր պատմության այս կարևորագույն շրջանը: Այս անգամ մեր թերթի էջերում կհանդիպենք ռազմական լուսանկարիչ Մաքս-Արշակ Սիվասլյանին:

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

Մանկավարժական համալսարանի դահլիճում կայացավ պրոֆեսոր Հրանտ Պատրիկյանի «Արյան կանչով» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է 1989-1994 թթ. Արցախյան ազատագրական պատերազմին մասնակցած բուհի շրջանավարտների, դասախոսների, աշխատակիցների և ուսանողների մասին: Մինչ միջոցառումն սկսելը ներկաները ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում տեղադրված խաչքարի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին:

ՀԱՅԵՐԸ ՔԻՐՔՈՒՔՈՒՄ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ

Իրաքահայերի հոգեւոր առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռամբ հոկտեմբերի 14-ին Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում տեղի է ունեցել նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:

ՇՆԱԳԱՅԼԸ

Եֆրեյտոր Յարոմինասը գումարտակի ամենաբարձրահասակ զինվորն էր։ Ոչ ավել, ոչ պակաս՝ երկու մետր բոյ ուներ։ Եվ եթե շարունակելու լինենք «ամենայով» կազմվող բնութագրումների շարքը, ապա առավել ուշագրավներից պետք է համարել ևս երկու հատկանիշ. եֆրեյտոր Յարոմինասը գումարտակի ամենաուժեղ և ամենամիամիտ զինվորն էր։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Դու հառնեցիր մայր հողից

Եվ մեր հայկական քաջ զարմից,

Մարտնչեցիր քաջաբար,

Զորացի՛ր դու դարեդար: