Հոգևոր-մշակութային
Նոյեմբերի 5-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում Դավիթ Շահվերդյանի «Սերժանտ Շահվերդյանի օրագրերը» գրքի շնորհանդեսն էր:
Ադամամութին կապիտան Դումբաձեն՝ մի փոքրամարմին ու ժրաջան մարդ, որ հենց նոր առաջադրանք էր ստացել, փնչոցով ներս ընկավ զորանոց և, այն է, ուզում էր, ձայնին ահեղություն հաղորդելով, գոչել՝ դասա՜կ, ոտքի՛, հանկարծակիի եկած՝ փուքսը թողեց և հողեղեն մահկանացուի առոգանությամբ ասաց. «Շարվեք, տղե՛րք, գնում ենք…»։
Օսմանյան բռնապետության դեմ հայ ազգային-ազատագրական ուժերի պայքարին նվիրված հուշերում, աշխատություններում, փաստաթղթերի և նյութերի ժողովածուներում, գիտական հոդվածներում հիշատակվում և ստույգ օրինակներ են բերվում թուրքական հատուկ ծառայությունների ծավալած գործունեության մասին, որոնք նպատակ են ունեցել վիժեցնելու հայերի ազատագրական նկրտումները: Այս հիմնահարցի լուսաբանմանն է նվիրված պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Հատիկյանի մենագրությունը:
Կարդալով Գյուլնարա Իվանյանի «Համր ճիչը» էսսե վեպը` հարց կու տաս դուն քեզի` հեքիա՞թ է այս վեպը, աֆորիզմներու հատո՞ր, երեւակայության պատկերալի արդյո՞ւնք, թե՞ փիլիսոփայական խոհերու փունջ:
-Վաղը դժվար օր է լինելու,- ասաց Աշոտ Արամիչն ու դիմեց Ոպանյանին,- Միշա Մուրադյանից «Ուրալը» կվերցնես, այս ցուցակով տղաների հետ կբարձրանաք Ղոչազ` մասունքները տեղափոխելու:
Այսօր անհերքելի փաստ է, որ հոգեւոր սպասավորներն իրենց նշանակալի դերակատարումն ունեն մեր զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում: 1997թ.-ից մեր զորքերում գործում է հոգեւոր առաջնորդությունը, որում այսօր արդեն շուրջ հինգ տասնյակ գնդերեց է ներգրավված: Նրանց վերապահված է կարեւորագույն խնդիրներից մեկը՝ հայ զինվորականներին ոգեղեն ամրություն հաղորդելու առաքելությունը: