Հոգևոր-մշակութային
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ… Սրանք ինձ համար բացարձակ արժեքներ են, իսկ Անկախության օրը` ամենասպասված, ամենասիրելի ու պաշտելի տոներից մեկը: ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԲԱՆԱԿ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Սեպտեմբերի 14-ին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանցի «Հայաստան, իմ սեր» գրքի շնորհանդեսը: Մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, ընթերացասերներ:
Հայաստանի Հանրապետության, Արցախի, Չեխիայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի և Միացյալ Նահանգների 16 այլ հայ լրագրողների հետ միասին, ես ևս հրավիրված էի մասնակցելու «Ալիք» հայկական օրաթերթի 85-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը: «Ալիքը» լույս է տեսնում Թեհրանում, 1931 թվականից:
Եղբոր մարմինը (այն, ինչ մնացել էր նրանից) հողին հանձնելուց հետո՝ այգալացի հաջորդ օրը, Զելիմխանը վերադարձավ զորամաս։ Հարազատ եզերքից ինքնակամ օտարված աքսորականի նման դադարեց այլևս երազել… Առանց արյունակից, սիրելի եղբոր հայրենի լեռները անարձագանք թվացին, գյուղակը՝ ամայի։ Սալմանը զոհվել էր «ինտերնացիոնալ պարտքը» կատարելիս։
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցում տեղի ունեցավ 39 երեխայի մկրտության արարողությունը, որին ներկա էին բարերար Վերջինիա Դևիսը (ԱՄՆ) «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, այլ պաշտոնատար անձինք, հարևան համայնքների բնակիչներ:
Ծնած եմ Հալեպ՝ 1983-ին: Հաճախած եմ Ազգ. Կյուլպենկյան վարժարան, ապա Ազգ. Քարեն Եփփե ճեմարան: Արժանացած եմ Աստուածաբանության վկայագրին:Պաշտոնավարած եմ Ազգ. Կյուլպենկյան վարժարանեն ներս՝ որպես հայերեն լեզվի ուսուցիչ: Առիթ ունեցած եմ գրական փորձերես հրատարակել Հալեպի «Գանձասար» եւ Բեյրութի «Ազդակ» թերթերուն մեջ: