Հոգևոր-մշակութային
Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ինչպես շատ հայոց մեծեր, կյանքի մայրամուտին հոգեկան պահանջ է զգացել իր անցած ճանապարհի մասին կիսվելու հարազատ ժողովրդի հետ, գրի առնելու իր հուշերը։ Եվ գրի է առել, բայց ընդամենը… 4 էջ։ Հուշագրությունը, որ վերնագրել էր «Կյանքիս հիմնական պահերը», փաստորեն, մնացել է կիսատ։
Հայ-լեհական բարեկամությունն ու մշակութային կապերը դարերի պատմություն ունեն։ Լեհաստանի հայ գաղթօջախը բացառիկ կարևոր դեր է խաղացել երկրի հասարակական-տնտեսական ու մշակութային կյանքում։ Հայերին բազմաթիվ արտոնություններ են տրվել Լեհաստանում, ունեցել են մեծ հեղինակություն։ Հայ զորախմբերը լեհական բանակի կողքին հերոսաբար կռվել են Լեհաստանի թշնամիների դեմ։
Գևորգ Նալբանդյանի ծննդյան թվականն անհայտ է, միայն գիտենք, որ ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում։ Մեծ եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին՝ որբախնամ կազմակերպությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն։ Հայտնի է, որ երաժշտության տեսությունն ուսուցանել է անձամբ Մեծն Կոմիտասը։
ԱԳՆԵՍ ՋՈԱՔԻՄ (ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ)
Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջերից։ Չնայած փոքրաթիվ են, սակայն մեծ ներդրում ունեն գիտության, կրթության, տնտեսության և առևտրի բնագավառներում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Վերածննդի դարաշրջանի մեծագույն դեմքերից մեկն է Լեոնարդո դա Վինչին (1452-1519), նկարիչ, քանդակագործ, գիտնական, ճարտարապետ եւ ճարտարագետ, մաթեմատիկոս, մարդաբան, փիլիսոփա։
«Հայ զինվորի» էջերում հայկական մեծ գաղթօջախներին անդրադարձներ միշտ էլ եղել են: Այս համարից սկսած կներկայացնենք փոքրաթիվ, երբեմն էլ առաջին հայացքից աննշան թվացող հայ համայնքները, որոնք, սակայն, շատ ավելի խորն արմատներ ունեն։ Այդպիսի եզակի ու աներևակայելի հարուստ պատմություն ունեցող գաղթօջախներից է Եթովպիայի հայ համայնքը։