Հոգևոր-մշակութային
Ծնվում ու ծնվելու են հերոսներ, որոնք հայրենիքի սահմանները անառիկ են պահելու։ Ծնվում ու ծնվելու են հանճարներ, որոնք հայի անունը փառավորելու են աշխարհով մեկ։ Ի հեճուկս բոլոր սխալների ու օրինաչափությունների։
Օրերս Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում Վահագն Շահբազյանի անդրանիկ ցուցահանդեսն էր: Ներկա էին զինակից ընկերները, զինվորներ, արվեստագետներ:
Առավոտյան տողան, պարապմունքներ, ինքնապատրաստություն, երեկոյան զբոսանք… Ահա զինվորականի առօրյան: Ալիկ Կոստանյանն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ծառայում է հայոց բանակում: Ապրիլյան պատերազմի մասնակից է. «Մեզնից ոչ մեկը չէր պատկերացնի, թե մի օր կարթնանանք ու կգնանք մարտական խնդիր կատարելու: Ունեցանաք թանկ կորուստներ, մնացին լավ ու վատ հիշողություններ: Գիշերն աստղերին նայելիս դեռ բնազդորեն անօդաչու թռչող սարք ենք փնտրում…»:
Վերջերս Երևանում լույս տեսավ հայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագետ, դոկտոր, պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» վերնագրով գիրքը, որը 2014 թվականին թուրքերենով հրատարակվել էր Ստամբուլում: Այժմ գիրքը հասանելի է նաև հայ ընթերցողին` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցների ջանքերի շնորհիվ և «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ: Գրքի թարգմանիչն է թուրքագետ, պ.գ.թ. Մելինե Անումյանը, իսկ խմբագիրը` Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բ.գ. թ. Հայկազուն Ալվրցյանը: Մելինե Անումյանի հետ զրուցեցինք գրքում բարձրացված հարցադրումների և խնդիրների մասին:
Օգոստոսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսը կազմակերպել է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը:
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի՝ Արցախյան գոյամարտի նահատակների հուշահամալիրում կայացած համերգով օրերս ավարտվեց ՀՀ Երկրապահ կամավորականների միության կազմակերպած Արցախյան հերթական ուխտագնացությունը: Արդեն 20 և ավելի տարիների պատմություն ունեցող ուխտագնացությունը կայանում է ՀՀ բոլոր մարզերում, քաղաքներում ու բնակավայրերում, իսկ օգոստոս ամսի երկրորդ կեսին երկրապահներն անպայման այցելում են Արցախ: Եռասերունդ երկրապահը, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին լինում է Արցախի բնակավայրերում, այցելում մարտիրոսներին նվիրված հուշարձաններ: