Հոգևոր-մշակութային
Հուլիսի 14-ից Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում գործում է Արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի՝ «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Մենք իրավունք չունենք ոչնչացնելու բարձրացող սերնդի բարոյական հզոր ներուժը, որը կարող է աներևակայելիորեն արդյունավետ ծառայել հայրենիքի շահերին, մեր ազգային զարթոնքին ու հզորությանը: Եթե Դուք ինձ հարցնեք` որն է մեր ամենամեծ առավելությունը եվրոպական ծաղկուն երկրներից, ես կասեմ` մեր երիտասարդության առաքինությունը, հայրենասիրությունը, տաղանդը:
…Կարծես թե կռիվը պրծավ: Լռեցին կրակոցները, իսկ տղերքը գնում էին առաջ` տուն առ տուն, թաղ առ թաղ:
Ռազմագիտության ուսուցիչը` քարտեզը թևի տակ, գնում էր նրանց հետ, մեկ-մեկ էլ ինչ-որ քարի կողքով անցնելիս նստում էր քարին, բացում էր քարտեզը, նայում, ապա խոսում էր ռացիայով:
2015թ. աշնանը ՀՀ ԶՈՒ ԳՇ «Սարդարապատ» պարի պետական համույթը, որի արական կազմը բաղկացած է ազգային բանակում երկամյա պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորներից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանի ղեկավարությամբ հայտարարեց իր մեծ ու պատասխանատու նախաձեռնության մեկնարկի մասին:
Հուլիսի 10-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Կինոփառատոնի հատուկ հյուրն է բրիտանացի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը: Մրցութային ծրագրում հանդես կգան երեք ժանրի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր:
Հոլանդացի մաթեմատիկոս Բեկմանը իր հայրենի Բրեդի քաղաքի փողոցներից մեկում կանգնած ինչ-որ հայտարարություն էր կարդում, երբ նրան է մոտենում մի երիտասարդ սպա եւ խնդրում լատիներեն թարգմանել հայտարարության տեքստը: Հայտարարությունը պարունակում էր մաթեմատիկական խնդիրների դժվարին պայմաններ: Տեքստը թարգմանելուց հետո Բեկմանը՝ որպես վարձատրություն իր թարգմանության դիմաց, սպայից պահանջեց լուծել հայտարարության մեջ նշված խնդիրը: