Հոգևոր-մշակութային
Կորեական պատերազմի լուսանկարներում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես են գերված ամերիկացի զինվորները միջնամատի հայհոյանշան ցույց տալիս լուսանկարչին: Հյուսիսային Կորեան օգտագործում էր ռազմագերիների նկարները որպես քարոզչական գործիք: Դրանք պետք է բարձրացնեին արտասահմանյան զավթիչների դեմ կռված կորեացիների ոգին:
Իր կյանքի ընթացքում ամերիկացի կոնստրուկտոր և ձեռնարկատեր Մաքսիմ Հայրեմը փոխել է մի շարք մասնագիտություններ և հեղինակել բազում գյուտեր, ստացել 270 արտոնագիր: Սակայն նա պատմության մեջ մնացել է շնորհիվ մեկ գյուտի` իր հայտնի Մաքսիմ հաստոցային գնդացրի: Այն ստեղծվել է 1873 թվականին:
Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։
Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՛ն ուժգին, այնքա՛ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը։ Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, եւ հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջեւ գլխարկը հանելու պետք չունի։
«Նրա նկարները նրա կենսագրությունն են»,- ասում են Ֆրիդա Կալոյի մասին: Եվ իսկապես, մեքսիկացի նկարչուհու աշխատանքները լի են այն ցավով ու միայնությամբ, որոնք եղել են Կալոյի մշտական ուղեկիցները: Նրա նկարներում կա նաև հուսահատ սեր մի տղամարդու նկատմամբ, որի համար Ֆրիդան այդպես էլ երբեք միակը չդարձավ:
Օրերս «Հայ զինվորի» խմբագրությունը թերթի մեր լավ բարեկամ և մշտական ընթերցողներից՝ Արտյուշ Սանոսյանից մի նամակ ստացավ, որում նա բավական հետաքրքիր և սուր հարցադրումներ էր արել: Պարզվում է՝ նամակի հեղինակն իր թոռների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան, և նրանց զարմացրել ու վրդովեցրել է այն փաստը, որ 10-րդ դարի պատմական քարտեզում Հայաստանի կողքին «բազմել է», այսպես կոչված, Ադրբեջան անվանումը:
Մեր նպատակը աշխարհի առաջադեմ շատ երկրների նման հոսպիտալը երկրի թիվ մեկ բուժհաստատություն դարձնելն էր: Մենք և՛ կռվում էինք, և՛ միաժամանակ կազմակերպում բանակի բուժծառայությունը, բայց այսօր չեմ կարող ուրախությամբ չարձանագրել, որ մեր երկրի ռազմական բուժհաստատությունները ոչնչով չեն զիջում առաջնակարգ ու բնակչության շրջանում մեծ համարում ունեցող էլիտար բուժհաստատություններին: