Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Հին Օսկոլ (Բելգորոդ) «Ճոճանակ-հուշարձան». շարքից դուրս եկած թնդանոթի փողից կախ ճոճանակին ճոճվում է փոքրիկը, ասես ընդվզելով` ես իմ մանկությունն եմ ուզում:

Աշխարհում բազմաթիվ հուշարձաններ, հուշահամալիրներ կան պատերազմական թեմատիկայով: Ամենատպավորիչը, ամենաազդեցիկն ու հուզականը թերևս պատերազմի երեխաներին պատկերող քանդակներն են: Երեխաները աշխարհում տեղի ունեցող ամեն մի անարդարության և հատկապես պատերազմների առաջին տուժողներն են, զոհերը:

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ՝ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔԸ

ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը:

ՎԱՐԴԱՏՈՆ

…Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը-նրա պատմությունը: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ… Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում…

ՔԱՌՕՐՅԱ ԿԱՆՉ

Օ՛, տղե՛րք, որ ելաք ալիքին՝
Տարիներ, դարեր սանձելու,
Տղե՛րք, կանգնեցիք Գալիքին`
Կապելով մեր ձեռքերն իրարու…

ՌԻԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ մայիսի 18-ին Ռիգայի գետտոյի եւ Հոլոքոստի թանգարանի տարածքում բացվել է մշտական գործող թանգարանային ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով:

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ

Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց… Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր: Գիտցի՜ր այսուհետև, թե` դու ինքդ ես միայն քեզ օգնական:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ

Տավշո աշխարհի երկնքից սահել
Փաթիլն է իջնում փայլերով կամաց,
Ձյուն, դու մեղմ իջիր դաշտերին ջահել`
Զոհված մարտիկներ կան այնտեղ քնած: