Հոգևոր-մշակութային
Երկու դեպքում էլ ՀՈՒՅՍԸ մահամերձ էր, և Մարիայի ձեռնարկը իր ողջ զինանոցով դատապարտված էր չգոյության, որովհետև իրականում նա ինձ զրկում էր ընտրության հնարավորությունից, երբ անտանելի տառապանքիս հետ ինձ մենակ էր թողնում, ինչպես ինքն էր խոստովանում` հրաշալի գիտակցելով, որ «պատրաստ էի հետևելու իրեն, ուր որ կանչեր», որպեսզի հետո էլ աղիողորմ բացականչի` «Ես ինքս իմ կամքով զրկում եմ ինձ քո ներկայությունից», ինչ է թե՝ ձեռքս խոթի էդ անիծյալ «հրեղեն փետուրը», որ, չգիտես ինչու, դեռ կարող էր կյանքս փչացնել, եթե չպահպանեի «աչքի լույսի պես»… (Եթե առաջ այսօրվա խելքիս լինեի` հաստատ կմտածեի, որ ամբողջ քաշուկշռով մեկ մաքուր, դասական ցինիզմ է):
Մոտ ժամանակներս «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողներին ներկայացնելու է նոր նախագիծ՝ «Սահմանին» հեռուստասերիալը, որը վերջին շրջանում, հատկապես համացանցում, լայն քննարկումների տեղիք է տվել: Ֆիլմը զգայուն թեմայի է անդրադառնալու՝ երկրի սահմանների պաշտպանությանը, պատմելու է սահմանապահ զինվորականների ամենօրյա դժվարին ու վտանգավոր ծառայության մասին: Ուստի, հետաքրքրությունը «Շանթ»-ի եթերում ֆիլմի ծանուցումը դիտող հեռուստադիտողների շրջանում մեծ է, իսկ սպասումներն ու տրամադրությունները՝ հակասական: Շատերն այն բյուրեղացած կարծիքին են, որ եթե սերիալ է, ուրեմն կարող են լուրջ ակնկալիք չունենալ: Եվ մեղադրել չի կարելի՝ վկան մեր հեռուստաեթերը հեղեղած ցածրաճաշակ, առանց ասելիքի սերիալներն են: Շատերն էլ հակառակը՝ անհամբեր սպասում են ֆիլմի ցուցադրմանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորության Վեսթմիսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթք է հնչել:
Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:
Զինվորներն, օրինակ, հաճախ են մտածում և անգամ այստեղ-այնտեղ խոսում «կորցրած տարիների» մասին, իսկ իրականում դրանք անգնահատելի ձեռքբերում են, որը միայն հինգ, տասը տարի հետո կզգան: Ուղղակի պետք է փորձել շատ լավ ծառայել, բանակից վերցնել առավելագույնը, որ կարելի է ստանալ և այն ամենը, ինչ կարող ես տալ: Եթե տանկիստ ես, լավ տանկ վարել սովորի՛ր, եթե հերթապահ ես, դիրքդ ամուր պահի՛ր: Եթե բանակային կյանքում կարողացել ես լեզու գտնել բոլորի հետ, հետագայում, եթե, ասենք, գործարար էլ լինես, շատ ավելի լավ կկարողանաս կառավարել: Այսինքն՝ իրականում օգուտը շատ ավելին է, քան կորուստը:
…Ես ծնվել եմ անժամանակ` երկունքի հանկարծակի ցավերից. ծնվել եմ, թե չէ, տատմայրս գլուխը ճոճել է անմխիթար, հոգոց հանել` ասելով, թե` երեխան անհաս է, թույլիկ, «երկար չի ապրի»: Բայց, հակառակ տատմոր կարծիքին, կամաց-կամաց պնդվել եմ, ուժ հավաքել մորս հերոսական ջանքերի շնորհիվ: Եվ ոչ ոք, ծնողիցս բացի, նույնիսկ երբեք ուշ չի դարձրել, որ ծննդյան օրից ի վեր ձախ թաթիկս միշտ փակ է եղել` ամուր բռունցք արած: Բացել եմ առանց կողմնակի միջամտության` բնազդորեն, քառասունքից էլ շատ հետո` մանկական տաշտակի մեջ լողանալիս: Նույն միջոցին էլ մայրս, անակնկալի եկած, զարմանքի ճիչ է արձակել` չհավատալով աչքերին:
…Մենք ինչո՞ւ Ստալինին չդատապարտեցինք: Պատասխանեմ… Որպեսզի Ստալինին դատապարտեինք, պետք է նախ դատապարտեինք մեր հարազատներին, բարեկամներին: Ամենամոտիկ մարդկանց: Իմ ընտանիքի մասին պատմեմ… Հայրիկին բանտարկեցին երեսունյոթին. փառք Աստծու, նա վերադարձավ, բայց տասը տարի նստեց: Վերադարձավ ու շատ էր ուզում ապրել… Ինքն էլ էր զարմանում, որ այդքան բան տեսնելուց հետո դեռ ապրել է ուզում… Ոչ բոլորի հետ է այդպես պատահում… Իմ սերունդը մեծացավ ճամբարներից կամ պատերազմից վերադարձած հայրիկների հետ: Բնականաբար, նրանք բռնությունից բացի ուրիշ բանի մասին չէին կարող մեզ պատմել: