Հոգևոր-մշակութային
Հայոց մեծ եղեռնը բազմաշերտ ու բազմածալք երեւույթ է, եւ նրա թողած տխուր եւ վշտալից հետագիծը հայ ժողովրդի հավաքական հիշողության ու հոգեբանության վրա անպարագիծ, անվերծանելի: Եղեռնը ծանր ողբերգություն է, հարատեւ ողբերգություն: Եղեռնի թողած ցավն ու ցավի զգացողությունը թերեւս անվերծանելի է: Եվ լոկ մեծ ու հզոր տաղանդի տեր բանաստեղծները կարող էին իրենց հոգու խորապատկերով անցկացնել ազգային վշտի ու ցավի ողջ բովանդակ բաղադրությունը եւ գոնե փոքր-ինչ համարժեք արձագանք տալ գեղարվեստական պատկերներով:
Ծննդավայրս… Ծունկի եկ, ծունկի
Եվ գնա դանդաղ, և գնա բոբիկ,
Երեկոն, նման կապույտ արցունքի,
Թառել է ձորի քարեղեն կոպին:
Այնուամենայնիվ, իր կոչվածությանը հավատարիմ մնալով հանդերձ, գնչուհի Սերան՝ որպես կարեկից մարդ, որպես «իսկական քաղաքացի», բավականաչափ նրբավարություն դրսևորեց: Անմիջապես էլ մորս անհաղորդ դեմքի արտահայտությունից կռահելով, որ նրան ոչինչ հայտնի չէր հերվա գուշակության մասին, ոչ էլ, առավել ևս, մազաչափ անգամ պատկերացում ուներ, թե ինչ օգնություն ու նպաստ պետք էր ակնկալել մի մարդուց, որը ախոռի անտանելի հոտ էր արձակում և դեռ ամեն պահի կարող էր շունչը փչել առաջացած տարիքի պատճառով, հազարավորների հետ շփվելու դառը փորձով իմաստնացած կինը ձեռնամուխ եղավ իր շուրջը տիրող վնասակար լարվածությունը չեզոքացնելու շատ անմեղ, տնավարի հնարքի, որպեսզի լծվեր գործի, ինչի համար եկել էր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երեւանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձեւավորելու մասին: Նիստին ներկա էին նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արեւելյան եւ Արեւմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:
…Դեռ հին ժամանակներից խավարումները` թե՛ Արևի, թե՛ Լուսնի, առավել ևս՝ արյունոտ և արնաներկ, ահուսարսափ են առաջացրել, ընկալվել որպես դժբախտության գույժ, արյունահեղության նշան: Մարդկանց թվում էր, թե ինչ-որ հրեշ, չար ոգի կրծոտում, խժռում է Լուսնի կտորները, և Լուսինն արյունլվա է լինում չարքերի հասցրած վերքերից…
Այս գիրքն անսահման ցավի, հպարտության ու խոնարհումի, երախտավոր զավակի հպարտության, նաեւ լուսավոր հավատի ծնունդ է:
Ցավ հայրենի հողի, Արցախ աշխարհի ազատության ու անկախության պայքարում կյանքը զոհաբերած հերոսների համար, հպարտություն ինչպես նրանց, այնպես էլ թշնամու դեմ խիզախորեն մարտնչած ու տուն վերադարձած ազատամարտիկների հանդեպ, խոնարհում մայր ժողովրդի անցյալ ու ներկա փառավոր ճանապարհի ու անմար հիշատակների առջեւ: Եվ, ի վերջո, ոգեղեն հավատ, որ ազգի հերոս զավակների ` «արյունոտ արծիվների» թռիչքը երբեք եւ ոչ մի ոսոխ չի կարող սանձել, ու անմահ է այն ժողովուրդը, որ ծնել է արծվաթռիչ զավակներ:
Նա ինձ մի քանի գրոշ տվեց և խնդրեց, որ այգու «պոնչիկավաճառի» կրպակից երկու հատ տաք փքաբլիթ բերեմ: «Եվ թող էդ կաղ սատանան շաքարափոշին տակով չանի, թող մարդավարի շաղ տա, թե չէ՝ կանիծեմ, մյուս ձեռուոտից էլ կզրկվի»,- պատվիրեց Սերան: Եվ ես վազեցի «կաղ սատանայի» կրպակը` փքաբլիթի հետևից: Կրպակի տերը տրամվայի տակ ընկած Գևոն էր (անդուրի մեկը), որ զուրկ էր ձախ կողմի վերջույթներից` թե՛ ձեռքից, թե՛ ոտքից: Դեռ հաջողացրել էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում իր համար որակյալ (խորհրդային առաջադեմ ժամանակների համեմատ) թանկարժեք «ոտք» պատվիրել, քանի որ առևտրի բնագավառում ազդեցիկ չինովնիկների հովանավորությունն էր վայելում, հետն էլ անասելի գծուծ, հարամ մարդ էր: