Հոգևոր-մշակութային
Մուսա լեռան վրա հայ մի բուռ քաջամարտիկների և ժողովրդի կատարած սխրագործությունները թուրքական կանոնավոր զորքի դեմ, ինքնապաշտպանության համար մղված մարտերն ազգային հպարտության, կենաց և մահու ոգորումներ են: Դրանք հպարտություն են ներշնչում ոչ միայն մուսալեռցիներին, այլև հայ ժողովրդի բոլոր զավակներին, որովհետև դրանք միջազգային հնչեղություն ստացած իրադարձություններ են: Ավելի քան 40-օրյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո 1915 թվականի սեպտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում 4092 մուսալեռցիներ փրկվել են ֆրանսիական ռազմածովային նավատորմի երրորդ նավախմբի ռազմանավերի անձնակազմերի հերոսական ջանքերով: Մուսալեռան հերոսապատումի ոսկե մատյանում անջնջելի տառերով գրված են նվիրյալ հայորդիների անունները:
Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանիշային առաջնությունում հայ դյուցազուն Արթուր Ալեքսանյանը, տպավորիչ գոտեմարտերում հաղթելով ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրան էր սպասում իրանցի տիտղոսավոր ըմբիշ` 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիին, որին Արթուրն արդեն մեկ անգամ հաղթել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Առաջին իսկ րոպեներից Արթուրն իր ձեռքը վերցրեց մենամարտի ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր եւ տոնեց գեղեցիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի կրկնակի չեմպիոն:
…Եվ գալիս է մի պահ, երբ բացարձակապես ոչինչ չես զգում` ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես: Այդ վիճակը ինչ-որ չափով տարօրինակ է, ու հենց տարօրինակությունն էլ հետաքրքրություն է ծնում եւ միաժամանակ պարուրվելով համակած տագնապով, վերածվում է մի անծանոթ, բայց, անշուշտ, ցանկալի զգացողության:
Մտքերս խառնվում են իրար, քաշքշում ու հրմշտում մեկը մյուսին: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաղթող լինել…
Այդ խառնաշփոթ իրավիճակում փորձում եմ զգացմունքներս կառավարել. թախիծ, կարոտ, ուրախություն, հպարտություն, վիրավորվածություն, անտարբերություն, ջղայնություն, պատասխանատվություն:
Երբ ես ու Դավիթը հանդիպում էինք, քննարկում էինք, թե որտեղ ենք ապրելու, Դավիթը չէր ուզում Երեւանում բնակվել: Նա միշտ ասում էր, որ այստեղ իր նմանները շատ են, եւ պետք է ապրել այնպիսի վայրում, որտեղ ավելի օգտակար կլինենք: Մտածում էինք` գուցե Դսեղ տեղափոխվենք, իմ մայրական գյուղն է: Բայց, անկեղծ ասած, ես երազում էի Քարվաճառի մասին: Դիպլոմային աշխատանքս գրելու ընթացքում հաճախակի էի առնչվում ազատագրված տարածքների ռազմավարական նշանակության, վերաբնակեցման կարեւորության հարցերին: Հենց այդ ժամանակ էլ լսեցի Քարվաճառ անունը, տեսա նկարներն ու շատ հավանեցի, եւ ծնվեց այնտեղ հաստատվելու երազանքը: Պարզվեց` Դավիթն էլ նման ցանկություն ունի: Նա պատմաբան է եւ ինձանից լավ է հասկանում վերաբնակեցման անհրաժեշտությունը:
Մոշաթաղի գյուղական համայնքը կազմված է Մոշաթաղ, Բերդիկ և Հերիկ գյուղերից: Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի ձախակողմյան բարձրադիր գեղատեսիլ ձորակում: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ընթացքում Հերիկն էլ վերաբնակեցվեց, ուներ դպրոց, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով գյուղը գրեթե դատարկվեց, փակվեց դպրոցը: Արդեն երրորդ տարին է, ինչ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետևողական ջանքերի շնորհիվ Հերիկը վերստին բնակեցվեց, էլեկտրաֆիկացվեց, և վերաբացվեց դպրոցը, որն այժմ ունի 17 աշակերտ՝ 5 համակարգ-դասարանով, 8 ուսուցիչ: Դպրոցը գործում է հարմարեցված փոքր շենքում: Ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են կրթօջախի պայմաններից:
Ինչքան էլ ինքս ինձ նզովյալ վախկոտի մեկը համարեի (քանի որ անզոր էի, անկարող խոստովանելու Մարիայի հանդեպ զգացմունքս), միևնույն է, հերիք էր մտածեի, որ վաղը նորից եմ տեսնելու նրան, աննկատ մոտենալու և խելակորույս կլանելու եմ լեռնային առվակի պես մաքուր, անապակ մարմնի շունչը, վարսերի անուշ բույրը, գիշերվա անթափանց մթնում անգամ ինձ համար արև էր ծագում հենց միայն երազներիս թագուհուն վերստին հանդիպելու վայելքից: Եվ անպտուղ տառապանքս ինձ այնքան թանկ, այնքան քաղցր էր թվում, որ երջանկությունից մինչև լույս արթուն էի մնում` հաշվելով ժամերը, րոպեներն ու վայրկյանները…
Սիրելի՛ զինվոր, եթե քեզ երբևէ բախտ վիճակվի լինել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, անպայման այցելիր հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: Կոչվում է նաև հայ գրողների Հավլաբարի պանթեոն: Հայ գրողների պանթեոն ճանապարհն անցնում է Սուրբ Երրորդություն մայր տաճարով, որը վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարն է: Համարվելով Կովկասի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին` 10 տարի առաջ կառուցված տաճարը նկատելի է Թբիլիսիի ցանկացած կետից և Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: