Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

-1992թ. դեկտեմբերի 28-ն էր: Մանիքլու-Փափրավենդ հատվածում էինք: Պետոյի (Պետրոս Ղևոնդյան) հրամանատարությամբ ընկել էինք շրջափակման մեջ: Երբ Պետոյին այդ մասին զգուշացրին, Պետոն ասաց. «Հոգ չէ, Թալինի տղաները հետս են, դուրս կգանք»: Ուժեղ հրետակոծություն էր: Կեղծ դիրքեր էինք կառուցել, և թշնամին անընդհատ ռմբահարում էր այդ դիրքերը: Թշնամու հարձակումներին դիմադրում էինք, սակայն տղաները քաղցած էին ՝ հարկավոր էր մի բան մտածել: Առավել ևս Ամանորին հաշված օրեր էին մնացել: Կողքի ձորակում լիքը ընկույզի ծառեր էին:

ԵՍ 21 - ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ԵՄ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում 2004թ.-ին «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Կինոփառատոնի կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: 2005թ.-ից փառատոնի նախագահն է համաշխարհային ճանաչում վայելող, ծագումով հայ կանադաբնակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

ՆՈՐ ԳԻՐՔ ԵԶԴԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Եզդիների պատմական հայրենիքը հյուսիսային Իրաքն է, սակայն ներկայումս եզդիական համայնքներ կան նաև Սիրիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Արևմտյան Եվրոպայի երկրներում (հիմնականում Գերմանիայում) և Ռուսաստանում:
Այսրկովկասի համայնքները առաջացել են 19-20-րդ դդ. սկզբին` Օսմանյան կայսրությունում թուրքերի և քրդերի կողմից եզդիների հետապնդման և հալածանքների հետևանքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԱԿԸ

Ամեն ինչ իմ ձեռքում է: Ամեն ինչ ինձնից է կախված: Ուրեմն` կարող եմ դառնալ օլիմպիական չեմպիոն: Իմ գլխավոր նպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է, որից հետո գուցեև տեղափոխվեմ պրոֆեսիոնալ ռինգ:

ՌԱՄԶԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն ամենակարեւոր գործոնը, որն աշխատում էր հետախույզի դեմ, այն էր, որ նա շփվում էր գերմանական հատուկ ծառայությունների հետ: Թեպետ այդ շփումները պայմանավորված էին հենց աշխատանքի բնույթով, գործակալական գործունեության առանձնահատկությամբ եւ, որ ամենակարեւորն է, թույլատրված էին: Այնուհանդերձ, թույլատրված լինելով հանդերձ՝ Զորգեն կասկածի տակ էր հայտնվում, քանի որ աշխարհի բոլոր հատուկ ծառայություններում էլ նման հատուկ գործակալներին ավանդաբար չեն վստահում եւ մշտապես ստուգում են:

«ՀԱՅ ԱՍՊԵՏԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է...

Օրերս ՀՀ ՊՆ Հասարակական խորհրդի անդամները եղան Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղակայված զորամասերում, ինչպես նաև ԼՂՀ մի շարք այլ զորամասերում: Այցերի հիմնական նպատակն էր ծանոթանալ զորամասերում գործող «Հայ ասպետ» ակումբների կատարած աշխատանքին, ինչպես նաև պարզապես զրուցել զինվորների հետ: Հասարակական խորհրդի անդամները այցելեցին նաև գնդապետ Ա. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամաս: Նրանք շրջեցին զորամասի տարածքում, եղան գրադարանում, ապա զրուցեցին ակումբի անդամներիս` ժամկետային զինծառայողներիս հետ: Զինվորները մեկ անգամ էլ կարևորեցին «Հայ ասպետ» ակումբի դերը ինչպես զինվորների ինքնակրթության, այնպես էլ հայրենասիրական ոգու բարձրացման գործում:

ՎՈՒՐԳԱՎԱՆ

Վուրգավան գյուղը գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանի հարավում, Բերձորից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա։ Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թ.։ Առաջին անգամ, երբ լսեցի Վուրգավան գյուղի անունը, հարց առաջացավ՝ ինչո՞ւ Վուրգավան, որտեղի՞ց է ծագում գյուղի անունը։