Հոգևոր-մշակութային
-Երեխա ժամանակ երազում էի գեներալ դառնալ։- Ես Սողոմոնին վերջնականապես ինձնով արեցի, երբ դիրքեր ճանապարհվելու համար ուղեկալի պահականոցում սպասում էինք վերակարգի մեքենայի մոտենալուն։- Լամպասավոր մարդն իմ կուռքն էր, ու թե պատահեր՝ փողոցում գեներալական ուսադիրներով զինվորականի հանդիպեի, շուրջս միանգամից ամեն բան սկսում էր վառվռել, շողշողալ ոգևորությունից՝ ներքուստ հրճվելով, որ ես ապրում եմ մի երկրում, որտեղ ինձ տրված են երջանիկ լինելու բոլոր հնարավորությունները՝ լինելու բախտիս տերը։
Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը Աստծո պատգամները, բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության Հայրենիքից Հայաստան էր մտնում հայոց այբուբենը բերելով իր հետ:
Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը թերևս առաջին անգամ էր այդքան խայտաբղետ հասարակություն հավաքում իր հարկի տակ. զինվորական ու լրագրող, ազատամարտիկ ու պոետ, երգիչ ու ոստիկան, հասարակական գործիչ ու մտավորական: Բանաստեղծ, Արցախյան պատերազմի հրամանատար, ազգային բանակի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ներկայացնում էր իր «Լույսի օրհնություն» գիրքը:
…Ա՛ստ՝ Վեհարանի հին պատերի մեջ,
Սրբապղծորեն թուրք երգ է մխում…
Ա՛ստ՝ հայոց հոտի այս սուրբ փարախում,
Հովվապետն ինքը ականջ է կախում
Ինչ-որ մի մանկան անօրեն երգի…
Խորհրդային տարիներին, երբ դեռ դպրոցական համազգեստ էի կրում, սիրում էի երեկոները նստել մեր տան առմուտքին ու երազել։ Անփորձ երևակայությանս տեսադարանում հսկայական էկրանի վրա մեկը մյուսի ետևից իրար էին հաջորդում անանուն-այլազան պատկերներ, տարաբնույթ կերպարանքներ, որոնք շատ ավելի գալիքին էին պատկանում, քան թե ներկային. այն ժամանակ ես դեռ անցյալ չունեի։ Մեկ էլ, չգիտես որտեղից, իմ պատանեկան ցնորքներում հայտնվում էր «Վերջին նորությունների» հաղորդավարուհու սիրունիկ գլուխը և սկսում էր դամբանականի ոճով ներկայացնել աշխարհի անց ու դարձը։
Թանգարանը ժամանակին համալրվել է բավականին հարուստ և հետաքրքիր նյութերով։ Հիմնական ֆոնդերի թիվն այսօր մոտենում է 35 հազարի։ Այստեղ են կենտրոնացած Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայ նշանավոր զորահրամանատարների կյանքն ու գործունեությունը արտացոլող փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը ցուցադրվում է։ Ցավոք, եթե Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց ժառանգներն, առանց ավելորդ քաշքշուկների, իրենց կամ կյանքից հեռացած իրենց հարազատների մասունքները հանձնել եւ դեռ շարունակում են հանձնել թանգարանին, ապա Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու զոհերի հարազատները դժվարությամբ են բաժանվում իրենց մոտ եղած պատմական արժեք ներկայացնող նյութերից, մինչդեռ թանգարան մուտքագրվելով՝ դրանք կարող են դառնալ համապետական նշանակության թանգարանային հավաքածուի մաս՝ այդպիսով դառնալով նաեւ պետական հոգածության առարկա եւ դրվել գիտական լայն շրջանառության մեջ, մասնակցել սերունդների դաստիարակությանը։