Հոգևոր-մշակութային
Երգը, մանավանդ ժողովրդական, ազգային երգը հզոր միջոց է մարդու հոգում արթուն պահելու հայրենասիրության թրթիռը: Երգը ևս պետք է ճիշտ և նպատակային օգտագործվի, չէ՞ որ այն զենք է` հոգևոր զենք: Երգը ամուր թելերով քեզ կապում է հարազատ վայրերին, արթուն է պահում ազգային ինքնագիտակցությունը:
Այն դժվար տարիներին հաճախ էինք այցելում հեռավոր զորամասեր, երգում խրամատում կանգնած զինվորի, սահման պահող ազատամարտիկի համար: Տեսնել էր պետք նրանց խանդավառությունն ու ոգեւորվածությունը, նրանց աչքերի փայլը, ու որքան էլ ծանր ու դժնդակ ժամանակներ էին, միեւնույն է, ես նրանց աչքերում միայն հաղթանակի հավատն էի տեսնում:
Գրողների միության մեծ դահլիճում հոբելյանական ցերեկույթ էր: Սիրելի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75 – ամյակն էր: Շնորհավորանքի խոսքեր են ասում Գրողների միության նախագահ, բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, հրապարակախոսներ Հրաչյա Մաթեւոսյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Արմեն Շեկոյանը… Իրենց սիրելի մանկագրի բանաստեղծություններից են արտասանում Խնկո Ապոր գրադարանի ընթերցող շնորհալի երեխաները: Բանաստեղծի խոսքերով գրված 40 երգերի հեղինակ, մանկավարժ-երգահան Հռիփսիմե Խրիմյանի սաները դահլիճը լցնում են իրոք հաճելի երաժշտությամբ:
Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ավետիսով այսօր խնդությամբ է լցված մեր հոգին, քանզի «Այստեղ չէ, որովհետև հարություն առավ» հրեշտակաձայն ավետիսով փառավորում ենք Քրիստոսի Սուրբ Հարությունը, որով բացվեց փրկության ճանապարհը, և մխիթարություն սփռվեց մարդկային հոգիներում:
Այգին ձգվում էր հեռու-հեռու, ծաղկած ծիրանենիները` սպիտակ «ամպոտ շորերով», հասնում էին հորիզոնի տեսանելի գծին: Թվում էր` ողջ աշխարհը ծաղկել ու շողշողում է արևի տակ: Քայլում էի, մոտենում, ուզում էի զգալ ծաղիկների արբեցնող, ծանոթ բույրը…
Ինչ-որ մեկը թոթվեց ուսս, հեռվից լսելի էր ինչ-որ խորթ «վեր կաց»:
Ծիրանենիները չքվեցին: Աչքերս բացեցի. գետնատնակում էի: Ներսում ծխախոտի ծխի, զինայուղի և տղամարդկային մարմինների հոտ էր` տղամարդու հոտ…
Դրսում մութ էր: Ուսս Հերոսն էր թոթվում:
1960-ական թվականներին ընդհատակից դուրս են գալիս «ՆԵՄԵՍԻՍ» գործողության բոլոր մասնակիցները և արժանանում համաժողովրդական պատվի, մեծարանքի ու սիրո: Բոլորը, բացի թերևս մեկից` Խորհրդային Միությունում ապրող Արա Սարգսյանից, որի անունը փաստաթղթերում և արժանավորների հուշերում անվտանգության նկատառումներով հիշատակվում է ընդամենը հապավումով` Ա. Ս.: