Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Կարոյի ծխախոտից բարակ ու կապույտ ծուխ է բարձրանում: Գլանակը մատների արանքում ամեն վայրկյան ինքն իր մեջ տալիս-առնում է. մեռնի՞, թե՞ շարունակի ծխալ: Կարոն մոռացել է ծխի նոր ումպ առնել, ու գլանակը տարակուսանքի մեջ է: Գիշերվանից մինչև լույս մի տուփ ծխախոտ է վառել ու հիմա… Կա՛մ թոքերն են հագեցել ծխից, կա՛մ էլ ծխախոտի ջգրու է էդպես անում: Թող մի քիչ մխա ինքն իրեն, որ խելքը գլուխը գա ու ծխողի «ղադրն» իմանա: Կարոն պտտում է ղեկը, նայում ձյունապատ ճանապարհին ու առանց ինձ նայելու ասում է կիսաժպիտ.

ՈՒՐԱԽ, ԶՎԱՐՃԱԼԻ ՏՈՆ

Ապրիլի 1-ին ամբողջ աշխարհը նշում է Երգիծանքի եւ հումորի օրը։ Ընդ որում, այս օրը տարբեր երկրներում նշում են տարբեր կերպ։ Որտե՞ղ է ծագել տոնը՝ Ֆրանսիայո՞ւմ, Անգլիայո՞ւմ, Շվեդիայո՞ւմ, թե՞ մի այլ երկրում, առայժմ հայտնի չէ։ Համենայնդեպս, տոնի ծագման վերաբերյալ շրջանառվում է մի քանի վարկած։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

«Արեւավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2013թ., Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի կողմից: Ամեն տարի փառատոնն անցնում է տարբեր խորագրերի ներքո: Կազմակերպիչներն ընտրում են հատուկ թեմա՝ ելնելով ժամանակակից եւ համամարդկային խնդիրներից: «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի փառատոնը ոչ միայն լայնածավալ ցուցադրություն է, այլեւ նույն թեմայի շուրջ տարբեր մշակույթներ ինտեգրելու եւ միաձուլելու միջոց:

ՀԱՅ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ` ԸՆԴԴԵՄ «ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻ»

Անցյալ ամիս ես տեղեկացրել էի, որ Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրի կենտրոնը երեք հայ երիտասարդի արգելել էր վաճառել ցեղասպանության վերաբերյալ շապիկներ իրենց վարձակալած սեղաններից:
Հոդվածս համացանցում տեղադրվելուց և առևտրային կենտրոնի դեմ բողոքի մեծ ալիք առաջացնելուց կարճ ժամանակ անց, «Ամերիկանայի» տնօրինությունը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Մենք կցանկանայինք ներողություն խնդրել մեր վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոտագոլյանից և Արմին Հարիրիից՝ վաճառվող ապրանքների շուրջ առաջացած թյուրիմացության համար: Ավելի քան ողջունելի է վարձակալների կողմից խնդրո առարկա հանդիսացող իրենց ապրանքների ցուցադրումը վաճառասեղանների վրա»:

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Ի՜նչ պատժապարտի վերքանվագ է իմ երակներում,
Ձյո՞ւն է իմ հագին, թե՞ օղորմաշար գիշերաթմբիր,
Ես համբարձվո՞ւմ եմ, թե՞ երակներս անխոս դատարկվում,
Ինձ առանձնության դարավանդներ է տանում իմ հոգին։

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Զարկ, երբ հալածում են քեզ,
զարկ, երբ փակում են քո փառավոր ընթացքը,
զարկ շարունակ… և այն ժամանակ,
հավատա, արյունարբու թշնամիդ
անգամ ծունկ կը չոքե և կը կոչի
«Յարգանք քեզ»:

Աշխարհի շատ ողջախոհ մարդիկ այլևս կասկածի տակ չեն դնում Հայկական լեռնաշխարհում հայերիս տեղաբնիկ լինելու հանգամանքը, հատկապես Թ. Գամղրելիձեի ու Վ.Վս. Իվանովի տեսության լույս տեսնելուց հետո, որը հիմնավորապես հերքում էր նախորդ բոլոր տեսությունները, ըստ որոնց՝ հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը Եվրոպան է (ըստ ոմանց` Գերմանիան, ոմանց կարծիքով էլ` Սև ծովի հյուսիսային ափերը կամ Բալկանները և այլուր…): Այս երկու մեծություններն անառարկելիորեն ապացուցեցին, որ հնդեվրոպական ժողովուրդների (արիացիների) նախահայրենիքը Հայկական բարձրավանդակն է, որտեղից նրանք սփռվել են աշխարհով մեկ, ինչպես աստվածաշնչյան Նոյն իր սերունդներով…