Հոգևոր-մշակութային
Ամեն ինչ մոռանում եմ, մինչեւ կրկին չեմ լսում եգիպտացորենի ձողիկներ վաճառողի փողոցով անցնող բեռնակառքի շոգեսուլիչի մելամաղձոտ ու սրտամաշ ձայնը եւ ահա տեսնում եմ բեռնակառքը, փողոցը ու կրկին հիշում եմ, իբր դեռ ութամյա տղա եմ՝ նստած Սանտա Կլարա փողոցի մեր տան աստիճաններին։ Ու միտքս են գալիս այն օրերը, որոնք հիշում էի այն ժամանակ եւ այժմ էլ հիշում եմ, թեեւ օրերն այդ իմ կյանքում երբեք չեն եղել։ Դրանք եղել են շատ վաղուց հեռավոր քաղաքներում ապրած մարդկանց աշխարհին պատկանող օրեր։ Մուտքի աստիճաններին նստած՝ ես կրկին զգում էի դեպի ինձ վերադարձող անցած-գնացած պահերի դառնագին ցավը եւ գիտեի, որ դրանք իմն են, թեեւ այդ պահերը երբեք չէի ապրել։
Հունվարի 10-ից փետրվարի 9-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործել է «Հայոց բանակ-23. գրքեր, նամականիշներ» ցուցահանդեսը, որի նպատակն էր տպագիր նյութերի միջոցով ճանաչելի դարձնել Հայոց բանակն ու նրա անցած ուղին:
Կյանքն առաջ մղելու համար երկու անհրաժեշտ պայման կա. մեկի անունն է գաղափար, մյուսինը` ոգևորություն: Եթե որևէ շարժում ունենա այդ երկու նախադրյալները, ապա ամեն ինչ անպայմանորեն կպսակվի անկասելի հաջողությամբ: Մեր ազգի պատմությունը մշտապես անցել է օրհասական կեռմաններով, բայց նվիրական գաղափարները փարոսի պես կանչել են մեզ, ուժ են տվել՝ ազատ հայրենիքի գաղափարը, ազգային արժանապատվության զգացողությունը, իսկ ոգևորության արբունքը օգնել է հաղթանակել: Այդ են վկայում մեր հինավուրց երգերը:
Ալևոր ծերունին թոռան հետ քայլում էր սառը, մռայլ գերեզմանոցով, որտեղ դեռ թարմ խունկի բույրը շարունակում էր պարուրել օդը, իսկ շիրմաքարերի վրայի նկարները այնպես էին սարքված, որ ինչ անկյունից էլ նայեիր, այնպիսի տպավորություն էր, որ ուղիղ քեզ են նայում:
Ծերունին մոտեցավ գերեզմաններից մեկին, խոր հարգանքով խոնարհվեց, գրպանից հանեց մի բուռ խունկ և դանդաղորեն շաղ տվեց դեռևս թարմ, ծխացող խնկամանի մեջ: Թոռը հետևեց նրա օրինակին, մի բուռ խունկ էլ ինքը լցրեց խնկամանը և զարմացած հայացքով շարունակեց նայել մերթ խոր մտածմունքների մեջ սուզված պապի մորուսին, մերթ շիրմաքարին:
Հունվարի 7-ին լրացավ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան եւ Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,
Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑԻ ծննդյան 114 տարին:
Այս օրերին, երբ սահմանին լարված է իրավիճակը, երբ մեր զինվորները ոչ միայն զենքով, այլ նաեւ բազկի ուժով կարողացան անարգ թշնամուն արժանի հակահարված տալ, հենց այս օրերին սեղանիս հայտնվեց հայոց բանակի կապիտան Գեւորգ Վարդումյանի «Ձեռնամարտի ձեռնարկը»:
Ի՞նչն է մղել հայոց բանակի սպային նման դժվարին, բայց անպայմանորեն անհրաժեշտ՝ մարտ վարելու ձեռնարկ հեղինակելու: