Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՔՐԻԿ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն անկողնու սպիտակեղենը փոխում էր ամեն գիշեր: Հյուրանոցներում, որտեղ նա կանգ էր առնում, հաճախ նրա համար իրար կողքի երկու մահճակալ էին դնում: Գիշերն արթնանալով` Չերչիլը տեղափոխվում էր մյուս մահճակալի վրա ու քնում մինչեւ լույս:Նրա կենսագիրների կարծիքով` դրա պատճառը ուժեղ քրտնարտադրությունն էր:

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՏԵՐԸ

Ցանկությունս և մտահոգությունս այն է, որ նոր` 2015 տարում և հետագայում մենք ազգովի գիտակցենք այն պարզ ճշմարտությունը, որ մեր երկրի ու ժողովրդի, պետականության զարգացման ճակատագիրը նախևառաջ մեր ձեռքերում է, և ամեն ինչ պետք է անել այն արժանավայել ամրապնդելու համար: Անկեղծ բարեմաղթանքներս բոլորին…

ՁԻՆ ՄՈՒՐԱԶ Է

Երազում տեսնում էի Չայլուի դաշտերը.
Աջ ու ձախ փռված էին թուրքի լեշերը,
Դիմացից երևում էր Միր-Բաշիրը,
Որ պետք է գրավեինք գիշերը:

ՄԵԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՔՐԻԿ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովը հայտնի էր իր տարօրինակ արարքներով: Նա պառկում էր քնելու երեկոյան ժամը վեցին եւ արթնանում գիշերվա երկուսին: Ընդ որում, նա միշտ քնում էր խոտի դեզի վրա: Արթնանալով` նա սառը ջուր էր լցնում վրան եւ բարձրաձայն «ծուղրուղու» էր կանչում: Գրոհի հրաման էր նա արձակում դարձյալ իր սիրելի «ծուղրուղու»-ով: Զորավարը նախընտրում էր հին սապոգներ կրել եւ բարձրաստիճան հյուրերին կարող էր դիմավորել ներքնազգեստով ու գիշերային թասակով:

ԳԵՈՐԳԻ ԳՈՒՐՋԻԵՎ. ՓԻԼԻՍՈՓԱՆ, ՀՈԳԵԲԱՆԸ ԵՎ ՄՈԳԸ

♦ Նա կարծես գիտեր բոլոր հարցերի պատասխանը:
♦ Ժամանակակիցների բնութագրմամբ` նա մի մարդ էր` հնդիկի կամ արաբի դիմագծերով, անսովոր արտաքինով, հայացքը յուրահատուկ խորը, ներթափանցող:
♦ Ծննդյան ճիշտ թվականը հայտնի չէ. մի առիթով նա ասել է, որ գալու է ժամանակը, երբ սերունդները կռահելու են այդ թիվը:
♦ Ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)` հույն վաճառականի ընտանիքում:

1859թ. ռուսների կողմից Շամիլի պարտությունից հետո հազարավոր մուսուլման չերքեզներ (թուրքերի կողմից կովկասյան լեռնականների հավաքական անվանումն է) և նրանց ցեղակից ուբիխներ, ադիգեներ, շապսուղներ, նատկուաջիներ, մոշոշներ, թեմիրգոներ, կաբարդիններ, բշեդուխաներ, լեզգիներ, չեչեններ, ինգուշներ, օսեր և այլք Կովկասից գաղթեցին Անատոլիա և Սիրիա…

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԸ

«Մեր զինվորների խառնվածքն ավելի շուտ հարձակողական է, քան՝ պաշտպանողական, ուստի ղեկավարությունը չպետք է մոռանա, որ արտակարգ իրավիճակներում պետք է հարձակվելու հրաման տա»:
Խոսե Ֆրանսիսկո դը Սան Մարտին
արգենտինացի գեներալ