Հոգևոր-մշակութային
Փոքրիկս, ճիշտն ասած, ես այսօր ժամանակին տուն չեմ գա,
մի տեղ կուշանամ – լավ ու սիրուն, ազատ ու անուշաբույր,
անփույթ ու անկաշկանդ, երանավետ ու անդրերկրային մի տեղ,
մի խելքից դուրս տեղ…
Ծնվել է Վայոց ձորի Շատին գյուղում: Այժմ ապրում և ստեղծագործում է Ջերմուկ քաղաքում: Բանաստեղծական հինգ ժողովածուների հեղինակ է` սիրված մտավորական: Վայոց ձորի շեներում հայոց բանակ զորակոչվող և զորացրվող զինվորների հայրենական հարկի տակ միշտ հնչում են հայրենասեր մտավորականի բանաստեղծությունները, բարեմաղթանքներն ու ոգեշունչ խոսքերը:
«Հայ զինվոր» թերթի խմբագրակազմը առողջություն և երկար տարիների կյանք է մաղթում սիրված բանաստեղծին:
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար:
Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:
Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Արցախյան պատերազմի մասին հուշերը երբեք չեն խամրի, ընդմիշտ կմնան մարդկանց հիշողության մեջ, մինչև կյանքի վերջը: Դրանք շարունակ մարդկանց զգոնության կկոչեն, կհուշեն, որ պատերազմը չարիք է ժողովուրդների համար, պատերազմը` զոհեր, խեղված ճակատագրեր, պատերազմը ցավ է, մորմոք ու տանջալի սպասում…
Իրանի մեջլիսի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մ. Էսֆանանին ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խստորեն դատապարտել է պարսիկ միջնադարյան հռչակավոր բանաստեղծ Նիզամիի ստեղծագործական ժառանգությունը յուրացնելու Ադրբեջանի ջանքերը` ասելով. «Նիզամիի ստեղծագործությունները պատկանում են իրանական մշակույթին և պարսկերեն լեզվի հիմնական աղբյուրներից մեկն են համարվում»:
Հեռուստաալիքի գլխավոր հաղորդավարն է թալիշ ազգային բանաստեղծ Զաբիլ Մադոժը: «Հեռուստաալիքի ստեղծողներն իզուր չեն անվանել Թալիշստանի ազգային հեռուստատեսություն, քանի որ այն լինելու է թալիշ ժողովրդի ձայնը` նրա աչքերն ու շուրթերը: ԹԱՀ-ը մշակութային նախագիծ է և քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի»,- բացման խոսքում մասնավորապես շեշտել է բանաստեղծ-հաղորդավարը:
Բաթումիում օրերս ավարտված (21-24-ը նոյեմբերի) «Ատելության խոսք և տեղեկատվական պատերազմ. որակյալ լրագրության մարտահրավերներ» համաժողովում, որը կազմակերպվել էր «Դոյչե վելլե ակադեմիայի» նախաձեռնությամբ, ներկայացվել է անդրկովկասյան երեք հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի վեցական զանգվածային լրատվության միջոցի շրջանում իրականացված ուսումնասիրությունը` ատելության խոսքի դրսևորումների շուրջ: