Հոգևոր-մշակութային
Երևանի պետական համալսարանի 80 ուսանողներ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ Բերձորի հարակից տարածքներում տնկեցին 100 ծառ՝ ընկուզենի ու սոսենի, և բոլորը միասին, ընդունված կարգի համաձայն, բարձրաձայն արտասանեցին Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ասացվածք ծառ տնկելու մասին» աղոթք-բանաստեղծությունը:
Ղուկասյան Գարիկին քայլքից ճանաչեցի: Քայլում է մի քիչ ճոճվելով, ձեռքերը տարուբերում է հանգիստ, ասես աշխարհում ամեն ինչ իրենն է, ասես աշխարհում ոչ մի բանից զգուշանալու և վախենալու հարկ չկա: Լինի զինվորական, թե քաղաքացիական համազգեստի մեջ՝ միևնույնն է: Ասում են՝ մարդը բնավորության հետ նաև քայլքն է փոխում, բայց ես համաձայն չեմ: Ասենք` երեք ամսվա զինվորությունն ի՞նչ է, որ մարդու բնավորություն փոխի: Երեք ամսվա բանակային կյանքը մարդու բնավորության վրա անպայման կազդի, բայց փոխել՝ դժվար թե…
ԵՊՀ hայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր կոչում: Շնորհավորում ենք վաստակաշատ հայագետին ու մեր ընթերցողին ներկայացնում նրա «դասախոսություններից» մեկը մեր ժողովրդի մշակույթի, հերոսական անցյալի մասին, որը հարգարժան պրոֆեսորը «կարդաց» Եռաբլուրում հերոս տղաների մայրերի ու քույրերի ներկայությամբ:
Թահերեի հայրիկը դեռ ննջում էր։ Մտածում էի` ի՜նչ տգեղ մարդ է, երբ հանկարծ Թահերեն չադրան գլխից քաշեց, մի կողմ շպրտեց ու ասաց. «Դե, բռնի՛ր», ու սենյակից դուրս փախավ։
Մինչև տեղիցս կբարձրանայի ու սենյակից դուրս կգայի, Թահերեն հասել էր Տերտերի գերեզմանին ու մի ոտքի վրա ցատկոտելով` պտտվում էր տապանաքարի շուրջը։ Թահերեին երբեք հանգիստ քայլելիս չէիր տեսնի. միշտ կա՛մ վազում էր, կա՛մ էլ թռվռում-ցատկոտում էր մի ոտքի վրա։ Մի ոտքով ցատկոտելու մեջ նրան ոչ ոք չէր հասնի։
Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում մեր հայրենակից Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց կիսամիջին ծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական իր տիտղոսը:
Եվ համարյա ինչպես միշտ, հերթական հաղթանակից հետո, նա կրկին հայրենիքում է` մի փոքր շունչ առնելու, հանգստանալու և… իր «Լավագույն բարեկամին»՝ «Հայ զինվորին» հարցազրույց տալու համար:
Գրող, փիլիսոփա, մշակութաբան, էթնո-քաղաքագետ, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանի հետ հանդիպել ենք Կասկադում, առիթը նրա՝ գեղարվեստական ափսեների հավաքածուի ցուցադրությունն էր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Սակայն մտավորականի հետ մեր զրույցը շատ երկարեց… Մեր կյանքից խոսեցինք, ցավից, մեր վաղվա օրից, ուրախություններից ու ազգային բարդույթներից… Մի խոսքով, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ արվեստն ինքը կյանքն է…
Սերգեյ Վարդանյանը զբաղվում է տարբեր երկրներում ապրող համշենցի հայերի հարցերով: Նա կամովին ուսել է հայրենասերի այդ խաչն ու ահա երեսունհինգ տարի համառ ու տքնաջան առաջ է գնում:
Աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնում: Մի շարք գրքերի և բանահյուսական ժողովածուների հեղինակ է: Նա իր գիտական, մշակութային և հասարակական գործունեության համար արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՌԴ հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության «Աշխարհի հետ մեր ինքնությամբ, Հայաստանը համայն հայության հայրենիքն է» թեմայով մրցույթի «Պարբերական մամուլ» անվանակարգի բարձրագույն մրցանակին, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին, սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալին…