Հոգևոր-մշակութային
Գիշերը ժամապահ կանգնած զինվորն անհամբերությամբ է սպասում, թե երբ կանցնի իր երկու ժամը, որ գա հողատնակ, ամեն ինչ թողնի երկու ժամից այն կողմ ու պարտքը կատարածի անխռովությամբ իրեն հանձնի քնին: Դա զինվորը, իսկ ի՞նչ անի հենակետի ավագը, եթե գիշերը մի քանի անգամ ժամապահ է փոխում:
Բանակում, ինչպես և քաղաքացիական կյանքում, շփվում ես տարբեր մարդկանց հետ, որոնք թե՛ խառնվածքով, թե՛ բնավորությամբ շատ տարբեր են: Եվ դժվար է գտնել այնպիսիներին, ովքեր մտածում, վերլուծում են քեզ պես, քո խառնվածքն ունեն:
-Պահիր նամակները: Մի օր ցանկություն կունենաս ընթերցելու դրանք, վերապրելու գլխովդ անցածը: Կամ թե պատահականորեն կընկնի ձեռքդ, և այնպես կսեղմվի սիրտդ, որից և՛ ցավ կզգաս, և՛ ուրախություն,- ինչ-որ մեկը ցածրաձայն շշնջաց ծերունու ականջին, երբ ուզում էր նամակների կապոցը նետել վառարանը:
Ներկայացվող հարցազրույցը տասը տարվա վաղեմություն ունի։ Սիրելի բանաստեղծուհին մեր թղթակից Գայանե Պողոսյանին հյուրընկալել էր իր ջերմ եւ սրտաբաց տանը։ Հենց այդ հանդիպումից էլ ծնվել էր բանաստեղծուհու հուզումնալից ու ոգեշունչ խոսքը, որը Մետաքսեի մենախոսությունն է, ավելի ճիշտ՝ սիրո խոստովանությունը՝ ուղղված Հայրենիքին, Կյանքին, Հայ Մարդուն։
Հաղթանակի գիշերն է այս տօնական.
-Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական.
-Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին:
…1965 թվականի աշնանը Երևանի իր անշուք խրճիթում դադարեց բաբախել ամբողջ կյանքը խորհրդային բանտերում և սիբիրյան աքսորում անցկացրած Արամ Թովմաղյան-Լեռ Կամսարի տառապյալ սիրտը՝ ականավոր գրող-երգիծաբան, որ երբեք չդավաճանեց Ճշմարտությանը և չփոխեց իր ազնիվ ու ըմբոստ էությունը: Քաղաքի վրա «իջավ ծանր լռություն»: Միայն քչերը կարողացան լսել լռության ձայնը ու հասկանալ, որ հայ գրականությունն արձանագրել է իր հերթական անդառնալի կորուստը. մահացել էր Մեծ Երգիծաբան:
Հեղինակության ստեղծման գործում մեծ նշանակություն ունի տարիքային գործոնը։ Զինվորական ծառայության մեջ ծառայողական աստիճանակարգում առաջընթացը կապված է զինծառայողի տարիքի հետ։ Առավել բարձր զինվորական պաշտոնները պահանջում են հասուն տարիքին բնորոշ հատկանիշներ՝ կենսափորձ, շրջահայացություն, պատասխանատվության զգացում եւ այլն։ Սակայն, դրա հետ մեկտեղ, բարձր զինվորական պաշտոնները պահանջում են մտքի ճկունություն, հաճախ ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու կարողություն։