Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԱՆՈՒԿԸ

Անդրանիկի զորքն ու գաղթականները արևմտոցին հասան Մայր Արաքսին։ Մարգարայի կամրջով անցնելուց հետո հույս ունեին մի քիչ դադար առնելու…
Զորավարի աչքերը մթնշաղի մեջ միանգամից որսացին Զանգիբասարը։ Գյուղում միայն թուրքեր էին ապրում…
-Հե՛նց հիմա պիտի Զանգիբասարը գրավենք, մեծ ու փոքր, կին ու երեխա գերի վերցնենք, որ թուրքերի ու քրդերի մոտ մնացած հայ որբ երեխաների հետ փոխանակենք։ Գերիներից ոչ մեկի մազին չդիպչել, առանց իմ հրամանի ոչ մի ավելորդ քայլ,- աճապարանքով հրամայեց Անդրանիկն ու շտապ հանձնարարեց տասնապետերին և հարյուրապետերին` առաջ շարժվել։

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Անսասան կը հավատամ, թե հայ հրաշագործ հոգին պիտի գտնե Վահագնի նիզակը և խրե վիշապին արնախում կոկորդը:

ԼԵՌՆԵՐԻ ԱՐԾԻՎԸ

Այս հրապարակման վերնագիրը նույն հաջողությամբ կարող էր լինել ռազմական լեգենդը, ճշմարիտ հայրենասերը, քաջության ու նվիրումի խորհրդանիշը… Որովհետև այս և նման բազմաթիվ խոսքեր հնչեցին գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանի հասցեին նրա «Բադահշանի լեռներում» (В горах Бадахшана) գրքի շնորհանդեսի ժամանակ։

ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ահա նորեն գարուն եկավ.
Օ՜, կտրեցե՛ք, օ՜, կտրեցե՛ք
Լեզուները թռչունների,
Որ չհանդգնեն երգել անհոգ
Երգերն իրենց տարփանքների`
Մեր մորթված մանուկների
Ցրիվ եղած նշխարների
Փոշու վրա, որոնց պիտի
Ծածկեն անգութ ծաղիկները`
Լի՜րբ, անզգա…

ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Բերձորի քաղաքային գրադարանում հուլիսի 10-ին կայացավ ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին: Մեծ բանաստեղծի ստեղծագործությունն ու կենսագրությունը ասմունքով ներկայացրին Քարեգահի միջնակարգ դպրոցի աշակերտները: Մինչև ցերեկույթն սկսվելը՝ գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը ներկայացրեց Շիրազի «Իմ ընկեր Լորիկը» գրքույկը, որը հրատարակվել է 1960 թվականին: Գրադարանում պահվող օրինակը Շիրազը նվիրել է սիրելի Թորոսին, հավանական է՝ սիրիահայ բանաստեղծ Թորոս Թորանյանին:

ԱՐԵՎԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Հրապարակախոսը պետք է տիրապետի խոսքի արվեստին, ունենա գրելու ձիրք և կարողանա խոսել ժողովրդի ցավից, հոգսերից, հուշել արժեքներ ու գաղափարներ… Հրապարակախոսական նյութը պետք է պարունակի մեծ հուզական լիցք, հաստատուն դիրքորոշում և լրագրողական վարպետության կնիքը պետք է կրի։ Իմ հրապարակախոսությունները ամփոփված են «Շեփորականչ ազգահավաքի» և «Նաիրյան երկիր, սուրբ հողդ հերկիր» գրքերում։ Գրքերի վերնագրերն արդեն որոշակի տեղեկություն են հաղորդում դրանց բովանդակության մասին։ Իմ հրապարակախոսությունների առանցքում մեր ազգային միասնության, ուժեղ պետականության և համահավաքության գաղափարն է, մեր ուժը մեկտեղելու, հանուն մեծ գաղափարների զանազան մանր-մունր տարաձայնությունները անտեսելու, մեր երկիրը շենացնելու, մեր պետականությունը պնդելու, հզոր ու արդար Հայաստան կառուցելու հորդորն ու պատգամը։

ԱՐԾՎԻ ՉԿԱՅԱՑԱԾ ԹՌԻՉՔԸ

Պատմական Գարդմանաց աշխարհի հայաշունչ բնակավայրերից էր Բանանցը: Տակավին 1907 թ. այն ուներ 2380 հայ բնակիչ: Այդ ցուցանիշն իր գագաթնակետին է հասել Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին, երբ Բանանցն ուներ 1182 տնտեսություն` 4236 բնակիչներով: Բանանց, բանանոց, ասել է թե` բանելու, աշխատելու, արարելու վայր: Հայի ամենավսեմ արժանիքներից մեկի` աշխատասիրության վավերագիր-վկայական էր գյուղը: Նայելիս թվում էր, թե բացառապես երկհարկանի, սիրունակերտ տներն իրար սեղմվել, իրար շալակ են ելել: Մինչդեռ նրանք իրար ավելի շուտ թև-թիկունք էին: Խաղաղ ժամանակներում Գարդմանաց աշխարհի այդ հատվածի զարդն ու պսակն էր Բանանցը, իսկ ազգամիջյան կռիվների թոհուբոհում` պաշտպանական անխորտակ վահանն ու ամրակուռ պարիսպը: