Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Հայոց բանակը ` քաջ, անպարտելի,
Պաշտպանն է մեր սուրբ հողի ու ջրի,
Նա՛ է սահմանը անառիկ պահում,
Նա՛ է մեզ կորով և ուժ պարգևում:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ» ԱՆԴՐԱՆԻԿԻ ՈԳՈՎ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅԱՄԲ

Կենսագրություններ կան, որոնք միայն անհատին չեն պատկանում: Նրանք իրենց վրա կրում են ժողովրդին բաժին հասած ծանր ժամանակների կնիքը` գոյապայքարի, մաքառումների և տառապանքի կնիքը` քերթողահայր Խորենացուց, Եղիշեից մինչև Շնորհալի, Նարեկացի, Ֆրիկ, մինչև Սայաթ-Նովա, Աբովյան, Րաֆֆի, Կոմիտաս և ուրիշներ: Նրանք ծնվում են աստվածային նախախնամությամբ, ծնվում են, որ իրենց սնող ժողովրդին ցույց տան մահաբեր աղետներին դիմագրավելու, հաղթելու և ազգի պատմական երթը շարունակելու ուղիները` հաճախ ի գին իրենց երիտասարդ կյանքի ու արյան: Որովհետև ազգասիրությունն ու հայրենասիրությունն իրենց համար հրապարակներում ճառելու գեղեցիկ խոսքեր չեն, այլ էություն, կենսաձև…

Գեւորգ Չորեքչյան  Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ որբերի հետ Էջմիածնում

Գեւորգ Չորեքչյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ որբերի հետ Էջմիածնում

…Ներկա Հայաստանը կազմում է հազիվ մեկ տասներկուերորդը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկյուն:
Այժմ իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփյուռս աշխարհի ցաք ու ցրիվ եղած հայրենազուրկ հայության, գաղութահայության, որի թափառիկ վիճակն աղետավոր է երկու տեսակետից. նախ՝ որ նա ենթակա է ստույգ կորստյան. օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի:

ԿՅԱՆՔԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ

Ժայռակերտ գյուղը տնքում էր ցավից: Հրանոթները բացել էին իրենց արյունոտ բերանը: Խաղաղության պատուհանը փակել էր աչքը: Վիրաբույժ Անին չէր հաշտվում պատերազմի հետ: Հոր հետ հավասար պայքարում էր ազատության համար: Ուզում էր բուժել Արցախի վիրավոր սիրտը անվերջ թարմացող վերքերից:

Սրտի դուռը բաց էր: Ժամանակը վիրաբույժին կանչեց ներս: Հիշում էր անցյալը: Ժամանակի արյունոտ վկան էր եղեռնը: Հաղթել էր պետք: Երակներում խոսում էր հազարամյակների հայը:

Գնա՛, որդի՛ս, թե հերթն հասավ,
Հազար տարվա կռիվ է սա…
Ուր որ գնաս, թող ոտքիդ տակ
Խրոխտ քայլքից հողը թնդա, բայց կանաչի,
Քո զինավառ ահեղ տեսքից
Թող թշնամին քեզ ճանաչի ու երկնչի,
Թե լեռ անցնես, թող որ մի քիչ նա ցածրանա,
Թե ձոր անցնես, թող որ մի քիչ նա բարձրանա,
Թե վհատվի հանկարծ հոգիդ,
Հողն համբուրիր՝ կկարծրանա։

ԴՐՎԱԳՆԵՐ «ՎԱՐԴԱՆԱՆՔԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Դա սխրանք էր բոլոր իմաստներով, երկար տարիների խոհերի ու մտորումների, հոգեկան կուտակումների պոռթկում, մեծակտավ ասք իր ժողովրդի անցյալի, ներկայի եւ ապագայի մասին, եւ ժողովուրդը հենց որպես այդպիսին էլ ընդունեց իր նշանավոր զավակի գործը։ Նա կրկին համոզվեց, որ իր որդիների եւ դուստրերի սխրագործությունները՝ կատարված 20-րդ դարի ամենաահեղ պատերազմի ճակատներում, ունեն պատմական հիմքեր, ազգային խառնվածքի թելադրմամբ հիրավի գալիս են Վարդանի ժամանակներից, ավելի խոր անցյալից։