Հոգևոր-մշակութային
Հաղթանակի 69-ամյակին էր նվիրված օրերս Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի Մշակույթի պալատում կայացած «Վիվատ, Պոբեդա» զինվորական երգի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 18 համույթներ, 32 մենակատարներ եւ 14 հեղինակ-կատարողներ:
«Վիվատ, Պոբեդա» փառատոնում արդեն 12 տարի հանդես է գալիս նաեւ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը եւ միշտ էլ հայրենիք վերադառնում մրցանակներով:
Սարդարապատի ճակատամարտում մենք առաջին անգամ հաղթեցինք թուրքին: Այդ հաղթանակը փառահեղ էր եւ բառացիորեն ճակատագրական հայ ժողովրդի համար: Սարդարապատում մենք բոլորովին մենակ մնացինք մեր պատմական թշնամու հետ, առանց որեւէ հենարանի, որեւէ ակնկալիքի օտարներից ու ստիպված էինք «յուրացնել» հաղթելու դասը, այլապես վերջնական եւ անդառնալիորեն կկորցնեինք երկիրը:
Մեծն Մարտիրոս Սարյանը իմաստնորեն ասել է. «Մարդը բնություն է, բնությունը` մարդ»: Համո Սահյանի պոեզիան դրա վառ արտահայտությունն է: Բանաստեղծը երկար ճանապարհ է անցել` իրեն բնության մի մասնիկն զգալու և նրա հետ ու նրա միջոցով հավերժելու համար: Ինչպես ինքը` Սահյանն է խոստովանել` սկզբում նա բնությունը տեսել-զգացել է իր միջոցով, ապա հասուն տարիներին ձգտել է իրեն հասկանալ բնության միջոցով: Սա մի ամբողջ թռիչք է նրա բանաստեղծական մտածելակերպի մեջ:
Դարձյալ այս թանձր ու խիտ մառախուղը: Իջնում էր աննկատ, իր մեջ առնում ամեն ինչ ու զինվորներին դարձնում էր իր գերին: Առավոտյան հողատնակից դուրս էին գալիս ու հայտնվում նրա մալանչների մեջ: Թվում էր՝ այն սահմանապահ զինվորներին պաշտպանում էր թշնամու աչքից ու ապահովության զգացում էր ծնում: Ով ասես մառախուղի փեշի տակ թաքնվելով կարող էր գալ ու…
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքը կազմված է չորս գյուղերից՝ Ծիծեռնավանք, Արավուս, Մելիքաշեն և Տանձուտ: Վերջինս ունի մոտ 30 ընտանիք՝ 100-ից ավելի բնակիչ: Գյուղը հիմնադրվել է 1994 թվականի գարնանը՝ ազատագրումից մեկ տարի հետո: Մայիսի 3-ին նշվեց Տանձուտի հիմնադրման 20-ամյակը, որին ներկա էին գյուղի ողջ բնակչությունը, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, բնակիչներ, հյուրեր: Ներկաներին ողջունեց և միջոցառումը բացեց համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը՝ շնորհավորելով տանձուտցիներին: Շրջանի վարչական աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը ընթերցեց վարչակազմի ղեկավարի կարգադրությունը և Տանձուտի կայացման գործում նշանակալի ավանդի համար պատվոգրերով պարգևատրեց մի խումբ հնաբնակների:
Թուրքիայում ապրող ընկերուհիս` հունա-հայկական արմատներով գեղեցկուհի Էլիֆը, Անթակիայում գտնվող հայաբնակ վերջին գյուղի` Վագիֆլիի մամիկների եփած ընկույզի մուրաբա էր ինձ համար բերել: Անթակիա՜: Ինքնաբերաբար «Անտիոք» ես ուզում ասել` երբեմնի Սելևկյան հարստության հնագույն մայրաքաղաքի, այնուհետև Անտիոքի իշխանության կենտրոնի անունը, որը շատ ավելի համահունչ է հայ մամիկների մասին այս պատմությանը, որոնք թերևս հազար տարի առաջ էլ այնտեղ ընկույզի մուրաբա են եփել…
Պաշտպանության նախարարի խորհրդական, ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը Շուշիի ազատագրման տարեդարձի շրջանակներում այցելեց Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց և Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառման առիթով դպրոցին նվիրեց Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» մագիստրոսական թեզի եզակի հրատարակության օրինակը: Նվիրատվությունն իր մեջ կրում էր մի յուրահատուկ խորհուրդ և նպատակ ուներ Մոնթե Մելքոնյանին հանրությանը ներկայացնելու նոր լույսով: