Հոգևոր-մշակութային
… Իմ ձգտումը պիտի լինի հայրենիքիս օգնության հասնելը։ Ոչ մի բան չի կարողացել ինձ սարսափեցնել առաջին քայլից, առավել եւս չի կարող ինձ ոչ մի բան կասեցնել, որպեսզի ես չկարողանամ իրագործել իմ ցանկությունը։ Ես հաստատապես որոշել եմ չխնայել նույնիսկ կյանքս, եթե դա պահանջվի ինձանից։ Որքան գրավիչ է եղել ինձ համար կյանքը Եվրոպայում, որքան էլ վայելչություններով հարուստ՝ իմ շրջապատը, այնուամենայնիվ, ես ուզում եմ հրաժարվել այդ բոլորից եւ վերստին ստանձնել իմ հոգեւոր կոչումը, եթե համարեմ, որ դա ամենից ավելի նպաստավոր կլինի նպատակիս հասնելու համար…
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչեւ ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…
1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր եւ Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։
-Հայրիկի աջը կուզեմ համբուրել,-խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։
-Բարով, տե՛ր հայր,- աջը մեկնեց Հայրիկը։
Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։
-Որտեղի՞ց կուգաս։
-Սասունի կողմերեն. ես Ա-ի տեր Սարգիսն եմ…
Գյուղի միակ ակացիան աճել էր մեր դասարանի պատուհանի տակ։ Աշուն էր, ու ծառի՝ լոբու նմանվող տերեւները քամուց պոկվում, ընկնում էին պատուհանի գոգին։ Հայոց լեզվի ու գրականության մեր ուսուցիչը՝ Ռազմիկ Ռշտունի-Հովհաննիսյանը, հայոց պատմություն էր դասավանդում։ Ու մենք՝ աշակերտներս, վերացած լսում էինք նրան՝ տխրում, թախծում, երազում… Գրատախտակի վրա բացված քարտեզի մոտ կանգնել էր ցուցափայտը ձեռքին եւ պատմում էր, ու մենք մտովի տեսնում, զգում էինք պատմական Հայաստանի քաղաքների շունչը, գետերն ու լճերը։ Քար լռություն էր դասարանում, իսկ ուսուցիչը պատմում էր, պատմում։
Ուզում եմ, որ մեր բանակը խաղաղ ժամանակներում զինվորի կորուստ չունենա։ Որ զինվոր որդուն բանակ ճանապարհելը, իրապես, տոն լինի մեզ համար։ Ուզում եմ, որ մեր սպաները հարգված ու մեծարված լինեն, հպարտ լինեն, պատվելի, բարձր։ Որ նրանք շատ սիրեն զինվորին, իրենց հարազատ որդու պես սիրեն։
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ գրական հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին։ Ներկա էին սիրված մտավորականի ընկերները, հայրենակիցները, ուսանողներ, գրողի եղբայրը՝ Սասուն Իսրայելյանը, գրողի կյանքի անբաժան ուղեկիցը՝ տիկին Գայանեն։ Դերասանուհի Գոհար Մնացականյանը քոլեջի առաջին կուրսեցիների հետ (առաջին կուրսեցի է նաեւ գրողի եղբոր Սասունի թոռնուհի Ադրինե Իսրայելյանը, որը նույնպես մասնակցում էր բեմականացմանը) բեմականացրել էր դրվագներ Վ. Իսրայելյանի ստեղծագործություններից, որոնք ջերմ ընդունելության արժանացան։
Բանաստեղծուհի Պայծառ Զանյանի «Կենաց ծառ» և «Կապույտ ծիածան» ժողովածուները ջերմ ընդունելություն գտան գրական աշխարհում և ընթերցողների շրջանում։ Պոեզիա է մուտք գործել շնորհալի մի քնարերգու, որը ծանոթ է իրենից առաջ եղած մեր մշակութային գործերին և գիտի, թե ինչու է գրիչ վերցրել և ոտք դրել մեր դարավոր բանաստեղծական աշխարհը։ «Գրել եմ այնպես, ինչպես ապրել եմ»,- խոստովանում է հեղինակը։