Հոգևոր-մշակութային
Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ գրական հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին։ Ներկա էին սիրված մտավորականի ընկերները, հայրենակիցները, ուսանողներ, գրողի եղբայրը՝ Սասուն Իսրայելյանը, գրողի կյանքի անբաժան ուղեկիցը՝ տիկին Գայանեն։ Դերասանուհի Գոհար Մնացականյանը քոլեջի առաջին կուրսեցիների հետ (առաջին կուրսեցի է նաեւ գրողի եղբոր Սասունի թոռնուհի Ադրինե Իսրայելյանը, որը նույնպես մասնակցում էր բեմականացմանը) բեմականացրել էր դրվագներ Վ. Իսրայելյանի ստեղծագործություններից, որոնք ջերմ ընդունելության արժանացան։
Բանաստեղծուհի Պայծառ Զանյանի «Կենաց ծառ» և «Կապույտ ծիածան» ժողովածուները ջերմ ընդունելություն գտան գրական աշխարհում և ընթերցողների շրջանում։ Պոեզիա է մուտք գործել շնորհալի մի քնարերգու, որը ծանոթ է իրենից առաջ եղած մեր մշակութային գործերին և գիտի, թե ինչու է գրիչ վերցրել և ոտք դրել մեր դարավոր բանաստեղծական աշխարհը։ «Գրել եմ այնպես, ինչպես ապրել եմ»,- խոստովանում է հեղինակը։
…1965թ. ապրիլի 24-ի` սգո օրվա շունչն այդ տարի շատ ավելի վաղ զգացվեց Թեհրանի մեր «Նաիրի» ազգային դպրոցում։ Օրեր առաջ մեր դպրոցի բակում, ի զարմանս աշակերտների, մի մեծ բեմահարթակ կառուցվեց Եղեռնի արարողությունները բացօթյա կազմակերպելու համար։ Ես այդ տարի սովորում էի 5-րդ դասարանում։
Բոլորովին վերջերս հայ ընթերցողի դատին ներկայացվեց իսրայելցի գիտնական, պատմաբան, ցեղասպանագետ, Սորբոնի համալսարանի դոկտոր, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի՝ «Անընդունելի անտարբերություն» աշխատությունը։ Հեղինակը փորձում է պարզել, որոշակիացնել հրեաների վերաբերմունքը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման հանդեպ։
Հողը հայրենիք է դառնում, երբ ապրում ես նրա վրա, երբ օրդ բացվում ու մթնում է նրա հետ, երբ ամեն օր զգում ես նրա շունչը, տեսնում պատկերը։ Մեկ ժամ սահմանին կանգնած զինվորի վաստակն ավելին է, քան շատ շատերի զգայացունց, կարոտաբաղձ հայրենասիրությունը։ Զինվորը ֆիզիկական հայրենիք է պաշտպանում, արվեստագետն անառիկ է պահում մեր հոգեւոր հայրենիքի սահմանները, երկուսն էլ՝ հայրենի հողի վրա եւ ո՛չ հեռվից, երկուսն էլ՝ կոնկրետ գործով եւ ո՛չ ճառերով։ Սա է իմ իմացած հայրենասիրությունը։ Հայրենիքն ավելին է, քան այն հողը, որ մետրերով ենք չափում։ Հայրենիքը պատմությունն է, մշակույթը, հավատքը, ժողովուրդը, նրանց սիրելու համար նրանց կողքին պիտի լինես։
Մեր մոլորակի վրա թերեւս Դեզֆուլից ավելի վատ քաղաք չկա։ Կարծես արար աշխարհի կեղտը բերել, կուտակել էին այնտեղ։ Փողոցները նեղ էին ու ոլորապտույտ. այդ փողոցներով գնում էին մարդիկ, որոնք նման էին անդրշիրիմյան ուրվականների։ Նրանց հայացքները միայն մի բան էին արտահայտում` շոգ։
Երեք օրով ինձ գործուղել էին այդ գյուղաքաղաքը։ Անհայտացել էին ամերիկյան երկու «Ստուդուբեկր» զինվորական բեռնավտոներ, դրանք անհայտացել էին ոչ միայն բեռնված կիտրոնի փոշու պահածոներով, մոտավորապես տասներկու հազար պահածո, ավտոներն էլ էին անհայտացել, դրանց նեգր վարորդներն էլ։
Վերջերս, որպես հայ մարդ, ուրախություն ապրեցի, երբ իմացա` կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հայտարարել է, որ այս տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ուսուցանվելու են ազգագրական երգն ու պարը։ Հիանալի է։ Իսկ եթե այդ բանն արվեր նաև սփյուռքի դպրոցներում՝ անչափ հիանալի կլիներ, որովհետև ազգային մշակույթը ազգապահպանության գլխավոր երաշխիքներից է։