Հոգևոր-մշակութային
Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ինչպես շատ հայոց մեծեր, կյանքի մայրամուտին հոգեկան պահանջ է զգացել իր անցած ճանապարհի մասին կիսվելու հարազատ ժողովրդի հետ, գրի առնելու իր հուշերը։ Եվ գրի է առել, բայց ընդամենը… 4 էջ։ Հուշագրությունը, որ վերնագրել էր «Կյանքիս հիմնական պահերը», փաստորեն, մնացել է կիսատ։
Գրել է նաեւ կտակ՝ ուղղված իր զավակներին։ Մեր խոսքը դրա մի հատվածի մասին է, որտեղ ցայտունորեն գծագրվում է ոչ միայն հոգատար, իր շառավիղներին անհունորեն նվիրված հոր, այլեւ մեծ հայի եւ հայրենասերի պայծառ կերպարը։
Մեծ մարդկանց կյանքում լինում են դրվագներ, որոնք, փոքր լինելով վերջիններիս նշանակալից գործերի համեմատ, այնուամենայնիվ, բնորոշում են այդ մարդկանց էությունը եւ օգնում ճիշտ հասկանալու եւ գնահատելու նրանց ներքին աշխարհը։
Այդպիսի բազում դրվագներով հարուստ է նաեւ Վիկտոր Համբարձումյանի կյանքը։
Դկտ. Այվազյանի գիրքը վառ ապացույց է, թե որքան կարևոր է, երբ պատմաբանները քննում ու ներկայացնում են իրենց սեփական երկրի պատմությունը (միջազգային գիտական հանրությանը)։ Տեղական գիտելիքին տիրապետելու շնորհիվ նրանք ընդունակ են նորովի ու հստակորեն լուսաբանելու գլխավոր հերոսներին ու վայրերին վերաբերող եզրութաբանությունը, ինչպես նաև բացահայտելու հասարակական-քաղաքական այն տարրերը, որոնք հաճախ անտեսում են օտար պատմաբանները, սակայն խիստ կարևոր են ընդհանուր պատմության ընկալման համար։
Հայոց բանակի 22-րդ տարեդարձի եւ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի 1000-րդ համարի լույսընծայման առիթով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Այդ առթիվ տպագրում ենք բանաստեղծական շարք հեղինակի «Իմ թվերը» նոր ժողովածուից։
Դուդուկահար Արսեն Պետրոսյանը 20 տարեկան է։ Նա գերազանցիկ է և այս տարի կավարտի Երևանի պետական կոնսերվատորիան, հաջողությամբ մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջազգային մրցույթին՝ արժանանալով I կարգի դափնեկրի դիպլոմի, համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Թբիլիսիում, Մոսկվայում… Արսեն Պետրոսյանը նպատակ ունի հնչեցնել հայկական դուդուկը ամբողջ աշխարհում, նվագել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են սիթառահար Աննուշկա Շանկարը, տաբլահար Զաքիր Հուսինը, դաշնակահար Տիգրան Համասյանը…
Իրանահայ գրող Զոյա Փիրզադը իրանական ժամանակակից արձակի փառքերից մեկն է: Նա երիտասարդության կուռքն է, ամենաընթերցվող հեղինակներից մեկը: Բավական է միայն նշել, որ նրա գրքերը համարյա 80 միլիոնանոց բնակչություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունում իրենց տպաքանակով զիջում են թերևս միայն Ղուրանին և Հաֆեզին… Նրան համարում են մանրուքի, մանրամասների, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Նա շատ հաճախ կենցաղային, առօրյա մանրուքների մեջ է տեսնում կյանքի համը, իմաստը, գեղեցկությունները: Նա գրականություն է բերել կյանքը, իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ: Փիրզադի պատումը պարզ ու անպաճույճ է, բայց և խոր ու բազմաշերտ: Նրա գրական ձեռագիրը էականորեն տարբերվում է ինչպես իրանական, այնպես էլ հայկական ժամանակակից գրականությունից, որոնք չնչին բացառությամբ` թե՛ թեմատիկ և թե՛ պատկերավորման առումով, շարունակում են հավատարիմ մնալ, այսպես ասած, գրականության ստեղծման ավանդական եղանակներին: