Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

1993 թվականի մայիսն էր: Շուշիի ազատագրման առաջին տարին էր: Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում տեղի էին ունենում տոնական միջոցառումներ: Ամենուր ցնծություն էր, ոգևորություն,- վերհիշում է Արտակարգ իրավիճակների նախարարության նվագախմբի սաքսոֆոնահար Մեսրոպ Պահլավունին: – Հայաստանից Արցախ մեկնած նվագախմբով մասնակցեցինք Ստեփանակերտում կայացած հաղթական շքերթին: Հաղթական քայլերգերով անցնում էինք Ստեփանակերտով, և ամենուր ժողովուրդը միանում էր մեզ, մեզ հետ խրոխտ երգում: Իրոք, տոնը սրտաբուխ էր, զգացվում էր տարիներով բանտված կարոտի, սպասումի հորդումը: Ստեփանակերտից հետո բարձրացանք Շուշի: Այստեղ էլ՝ նույն ոգևորությունը, նույն անպատմելի ցնծությունը: Մարդիկ փողոցներով քայլում էին մեզ հետ, մեր կողքին: Իսկական ժողովրդի սրտից բխած տոնական օր էր:

Ծնունդով գանձակեցի Յուրիկ Մանուկյանը, որն ընտանիքով ապրում է Քարվաճառում, պատմեց, թե վերջերս էլի մի խաչքար են լույս աշխարհ հանել հողի տակից։ Գյուղապետ Միքայել Գեւորգյանի որդու՝ Դավթի տան նկուղը փորելիս էին խաչքարը գտել։ Խաչքարը հայտնաբերել էր Կամո Ծատուրյանը, որը գաղթել է Շահումյանի շրջանի Հայ Պարիս գյուղից։

1989թ. օգոստոսն էր։ «Սասունցիներ» ջոկատը Ալֆրեդ Ներսիսյանի (Աֆո) հրամանատարությամբ Գորիսի օդանավակայանից պետք է թռչեր Բերդաձոր, որի երեք գյուղերը՝ Եղծահողը, Մեծ շենը և Թթու ջուրը շրջապատված էին Լաչինի, Լիսագորի, Շուշիի ադրբեջանցիներով,- վերհիշում է Գրիգոր Գրիգորյանը՝ Գիգին։ -Մեկնելուց առաջ ես, իմ սասունցի ընկեր Ժուլվեր Հովհաննիսյանը, Աֆոյի հետ գնացինք Լեռնարոտ, որպեսզի սահման մեկնելուց առաջ Աֆոն հրաժեշտ տա հորը։ Անհնար է մոռանալ, նկարագրել այն, ինչ կատարվեց այդ օրը Արագածի փեշին ծվարած փոքրիկ գյուղում, որտեղ բնակություն էր հաստատել Սասնո Գելիգուզան գյուղից Մեծ եղեռնից մազապուրծ փրկված փողփուչ Ներսեսի բազմանդամ ընտանիքի միակ զավակը՝ Արշակ քեռին։ Նա իր տասնմեկ զավակներին անվանակոչել էր իր զոհված ծնողների, քույրերի, եղբայրների, հարազատների անուններով…

ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌՆԵՐԸ

Մարդը վաղնջական ժամանակներից սկսած՝ ինչպես բնության բոլոր առարկաներին ու երևույթներին, այնպես էլ լեռներին շունչ ու ոգի է հաղորդել, իր մի շարք հատկանիշներ վերագրելով նրանց՝ հորինել է այլաբանական զրույցներ ու պատմություններ։ Կարելի է վստահաբար ասել, որ Հայկական լեռնաշխարհում չկա որևէ բարձր սար կամ լեռ, որ չունենա իր հետ կապված ավանդական զրույց կամ վիպական գողտրիկ պատում։

Ավագ սերժանտ Վալյա Եսայանը փոխգնդապետ Հ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժակն ու դեղատան պետն է: Անցնող ծանր ձմռան ընթացքում բուժանձնակազմի եւ հրամանատարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել զորամասում: Հրամանատարի հավաստմամբ` «մեղավորը» ավագ սերժանտ Վալյա Եսայանն է:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Ծնվել եմ 1963 թվականին, Ստեփանակերտ քաղաքում: Շատ եմ սիրում իմ քաղաքը: Ստեղծագործում եմ մանկությանս տարիներից, սկզբում սիրո թեմայով, հետո արդեն հայրենասիրության:
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, փորձեցի օգտակար լինել իմ ժողովրդին եւ 1993թ. դարձա պատերազմի մասնակիցներից մեկը: Հետո ծառայեցի 5-րդ բրիգադում` կամավորական գումարտակի շարային մասի պետի պաշտոնում:

Ես ` Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ, երեք զինվորի մայր, որոնցով հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է լինում, երբ իր որդիները լինում են հայեցի դաստիարակված: