Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

1989թ. օգոստոսն էր։ «Սասունցիներ» ջոկատը Ալֆրեդ Ներսիսյանի (Աֆո) հրամանատարությամբ Գորիսի օդանավակայանից պետք է թռչեր Բերդաձոր, որի երեք գյուղերը՝ Եղծահողը, Մեծ շենը և Թթու ջուրը շրջապատված էին Լաչինի, Լիսագորի, Շուշիի ադրբեջանցիներով,- վերհիշում է Գրիգոր Գրիգորյանը՝ Գիգին։ -Մեկնելուց առաջ ես, իմ սասունցի ընկեր Ժուլվեր Հովհաննիսյանը, Աֆոյի հետ գնացինք Լեռնարոտ, որպեսզի սահման մեկնելուց առաջ Աֆոն հրաժեշտ տա հորը։ Անհնար է մոռանալ, նկարագրել այն, ինչ կատարվեց այդ օրը Արագածի փեշին ծվարած փոքրիկ գյուղում, որտեղ բնակություն էր հաստատել Սասնո Գելիգուզան գյուղից Մեծ եղեռնից մազապուրծ փրկված փողփուչ Ներսեսի բազմանդամ ընտանիքի միակ զավակը՝ Արշակ քեռին։ Նա իր տասնմեկ զավակներին անվանակոչել էր իր զոհված ծնողների, քույրերի, եղբայրների, հարազատների անուններով…

ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌՆԵՐԸ

Մարդը վաղնջական ժամանակներից սկսած՝ ինչպես բնության բոլոր առարկաներին ու երևույթներին, այնպես էլ լեռներին շունչ ու ոգի է հաղորդել, իր մի շարք հատկանիշներ վերագրելով նրանց՝ հորինել է այլաբանական զրույցներ ու պատմություններ։ Կարելի է վստահաբար ասել, որ Հայկական լեռնաշխարհում չկա որևէ բարձր սար կամ լեռ, որ չունենա իր հետ կապված ավանդական զրույց կամ վիպական գողտրիկ պատում։

Ավագ սերժանտ Վալյա Եսայանը փոխգնդապետ Հ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժակն ու դեղատան պետն է: Անցնող ծանր ձմռան ընթացքում բուժանձնակազմի եւ հրամանատարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել զորամասում: Հրամանատարի հավաստմամբ` «մեղավորը» ավագ սերժանտ Վալյա Եսայանն է:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ

Ծնվել եմ 1963 թվականին, Ստեփանակերտ քաղաքում: Շատ եմ սիրում իմ քաղաքը: Ստեղծագործում եմ մանկությանս տարիներից, սկզբում սիրո թեմայով, հետո արդեն հայրենասիրության:
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, փորձեցի օգտակար լինել իմ ժողովրդին եւ 1993թ. դարձա պատերազմի մասնակիցներից մեկը: Հետո ծառայեցի 5-րդ բրիգադում` կամավորական գումարտակի շարային մասի պետի պաշտոնում:

Ես ` Արուսյակ Սարգսյանս, երեք որդիների մայր եմ, երեք զինվորի մայր, որոնցով հպարտանում եմ: Ինքս էլ ծառայում եմ հայոց բանակում: Մայրը երջանիկ է լինում, երբ իր որդիները լինում են հայեցի դաստիարակված:

ԱՌԵՐԵՍՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Թուրք մտավորականության մեջ կա մի շերտ, որը հասկանում է՝ Թուրքիան այլևս չի կարող տանել թշնամանքի ու ատելության այս բեռը։ Հասկանում է, որ Թուրքիան չի կարող առաջ շարժվել, երբ թշնամական հարաբերություններ ունի հարևան գրեթե բոլոր պետությունների հետ։ Մեր իրավաբանական խմբում ընդգրկված են բազմաթիվ թուրք հայտնի փաստաբաններ, որոնք պատրաստակամ են թուրքական դատարանում պաշտպանելու արևմտահայոց ժառանգների պահանջատիրությունը։ Կան թուրք գրողներ, հրապարակախոսներ, որոնք բանտում տարիներ են անցկացրել Հայոց ցեղասպանության մասին խոսելու կամ հայաշահ այլ հրապարակումների համար։
Սերունդներին տրվող ամենավատ ժառանգությունը թշնամությունն է՝ այսպես է ասում Ղուրանը։ Մենք պիտի կարողանանք հարթել մեր պատմական խնդիրները և շարժվել առաջ։ Մերժողականությունը մեզ տանելու է փակուղի, դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմը եւ նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, Թուրքիայի մասին իր խոսքն սկսեց նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունը. «Ավելի խորացնել հաշտեցումը ժողովուրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: