Հոգևոր-մշակութային
Բանաստեղծ Վարդգես Խանոյանի ստեղծագործությունները նրա ապրած կյանքի արտացոլանքն են։ Ծնվել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղում։ Հեղինակ է «Հրաշալի քաղաքացին», «Արևի ձայն», «Քաջերը մահ չունեն» ժողովածուների։ Չորրորդ ժողովածուն, որը կոչվում է «Թախծի ծառ», շարունակում-լրացնում է ծննդավայրի, Վայոց ձորի հեքիաթային բնաշխարհի գույները։ Նրա բանաստեղծություններում մերթ երազային երփներանգ ծաղիկներով դաշտ ու սարեր են, մերթ՝ քարափ ու անդնդախոր ձորեր, վիհ ու քերծ, որոնց շուրթերին բուսած ծաղիկների թերթիկները թրթռում են հայրենի բնաշխարհի լույսերով ու գույներով։ Այդ գույներից, այդ լույսերից է հունցվում հայրենիքի պատկերը, հայրենիքի զգացողությունը:
-Ընկե՛ր մայոր, ճի՞շտ է, որ պսկովցիները հայտնի են իրենց ֆիզիկական ուժով,-հարցրեց Աբոն:
-Ճի՛շտ է, դարբնությունը այստեղ տարածված է եղել: Դարեր շարունակ Ռուսաստանում ամենալավ ամրանները, շղթաները, ծխնիները, դռների բռնակները և էլի շատ ու շատ բաներ Պսկովում են պատրաստել: Արհեստագործական այդ առարկաներն օգտագործվել են կենցաղում, տներ կառուցելիս…
Մինչ պատվիրված ուտեստները կմատուցեին, մայոր Ֆյոդորովը սկսեց հետաքրքրվել մեր հետագա ծրագրերով: Իմանալով, որ սովորելու ցանկություն ունեմ, առաջարկեց մնալ ու սովորել Պսկովի մանկավարժական ինստիտուտում: Ասացի՝ լեզվական դժվարություններ կունենամ և հետո էլ ուզում եմ ոչ թե պարզապես դիպլոմ ունենալ, այլ նախընտրածս կրթությունն ստանալ հայկական բանասիրականում:
Ազատագրական պայքարի օրերն էին։ Հողագործ, բանվոր, գիտնական ու մտավորական դուրս էին եկել պայքարի։ Կամավոր մեկնել էին հայրենի սահմանները պաշտպանելու։ Մտավորական բանաստեղծի միակ որդին՝ Տիգրանը, նույնպես Արցախում էր։ Քույրերը, մայրը, երբ մենակ էին լինում, մեկմեկու փոխանցում էին իրենց տագնապը, ասում-խոսում։ Իսկ երբ գալիս էր բանաստեղծ հայրը, նրանք լռում էին, փոխում խոսակցության թեման։ Ընտանեկան ներքին մի համերաշխությամբ, զգուշությամբ նրանք փորձում էին ցրել բանաստեղծի տագնապը, բանաստեղծի լռությունը, որովհետեւ մանկուց որդուն իր ծնկներին առած հայրը նրան մեծացրել, սնել էր հայրենասիրական պատմություններով։ «Ավարայր» պոեմում որդուն՝ Տիգրանին, ուղարկել էր Ավարայր։ Հիմա եկել էր պահը խոսքի եւ գործի, եւ բանաստեղծ հայրն ապրում էր այդ փորձությունը՝ իր ներքին տագնապները թաքցնելով հարազատներից։
Արցախյան ազատամարտի մասնակից, մարտական պարգեւների արժանացած ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սարգսյանը հեղինակել է «Ռազմական հետախուզության հոգեբանական խնդիրները» ուսումնական ձեռնարկը:
Գրքույկն արժեքավոր է նրանով, որ հեղինակը Արցախյան պատերազմի մասնակից է, և հեղինակած հետազոտության հիմքում ընկած է նրա մարտական փորձը: 1992 թ. հուլիսին, երբ ադրբեջանական զինված կազմավորումները և նախկին խորհրդային զորքերը ձեռնարկում են լայնածավալ հարձակում, Ա. Սարգսյանն իր ջոկատով ընկնում է շրջապատման մեջ և կամա թե ակամա հարկադրված է լինում հակառակորդ ուժերի ճամբարում իրականացնել խափանարար-հետախուզական գործողություններ: Անհրաժեշտ է փաստել, որ մեր օրերում հազվադեպ են պատահում ուսումնասիրություններ, որոնցում միաժամանակ զուգակցվում են և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքները:
Անհատներ կան, որոնք ապրում են եւ նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնեք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երեւում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են եւ մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի զոռ ու ֆիզիկական ուժ, հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը եւ բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, եւ սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։
Սեպտեմբերն էլ, ուր որ է, կավարտվեր, բայց մեր «ակորդային» աշխատանքը դեռ չէր սկսվել: Մենք էլ, կապիտան Ռոդիոնովն էլ հասկանում էինք, որ այն երբեք էլ չի սկսվի: Բայց նույնպես Ռոդիոնովը չէր ուզում ժամանակից շուտ մեզ Օստրով ուղարկել, որովհետև վաշտում մեր ներկայությունը կարևոր էր, իսկ աշխատանքի վրա նա թքած ուներ:
Սկսել էինք նախապատրաստվել զորացրմանը: Որոշեցինք շալվար կարել տալ: Ենթասպա Միշա Բոգդանովն ասաց, որ Բալդարայում լավ դերձակ կա: