Հոգևոր-մշակութային
Սեպտեմբերն էլ, ուր որ է, կավարտվեր, բայց մեր «ակորդային» աշխատանքը դեռ չէր սկսվել: Մենք էլ, կապիտան Ռոդիոնովն էլ հասկանում էինք, որ այն երբեք էլ չի սկսվի: Բայց նույնպես Ռոդիոնովը չէր ուզում ժամանակից շուտ մեզ Օստրով ուղարկել, որովհետև վաշտում մեր ներկայությունը կարևոր էր, իսկ աշխատանքի վրա նա թքած ուներ:
Սկսել էինք նախապատրաստվել զորացրմանը: Որոշեցինք շալվար կարել տալ: Ենթասպա Միշա Բոգդանովն ասաց, որ Բալդարայում լավ դերձակ կա:
Երբ հանդիպեցինք՝
Աշուն էր արդեն:
Աստված իմ,
Որքա~ն ճամփա եմ կտրել,
Որ ասեմ` բարև…
Դու լուռ ժպտացիր,
Ու ես հասկացա,
Որ ուշ է արդեն:
Հայ մնալ, հայ ապրիլ՝ կնշանակե մարդկային ոգեկանության վավերական ձեւերեն մեկը իրականացնել աշխարհի քաղաքակրթության հորիզոնին վրա, զի հայ ժողովուրդի հոգեւոր ու մշակութային ժառանգությունը համամարդկային արժեքներեն մին կհանդիսանա։
Հավատարիմ մնալ այդ ժառանգության՝ կնշանակե հայկական ազգային ձեւերու մեջ համամարդկայինը ապրիլ ու զարգացնել՝ ոգեկանության բարձր մակարդակի մը վրա։
Թողի երկիրն իմ հայրենի,
Անահ անցա Արաբ ու Հինդ,
Տեսա մարդիկ չորսգլխանի,
Տեսա հազար աղետ ու խինդ։
Հասա մինչեւ Չինումաչին,
Հասա մինչեւ ծովը Ճերմակ,
Տեսա երկրի ծայրը վերջին
Եվ դրախտի դուռը կրակ։
Գիրքը նվիրված է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունուն եւ նրա կնոջը՝ Թամար (Մլքե) թագուհուն: Հեղինակը, սերված լինելով Մլքե տոհմից, ընտանիքի մեծերից մշտապես լսել է առասպելի հետ միահյուսված բազմաթիվ պատմություններ իրենց տոհմի ծագման, բազմաթիվ հերոսների քաջագործությունների եւ հատկապես Գագիկ թագավորի մասին՝ որպես «անպարտ զորավարի, երկիրը շենացնողի, ոչ արծաթասերի եւ շատ գրասերի»:
Երբ կազմավորվեց Մասիսի «Զորավար Անդրանիկ» աշխարհազորային ջոկատը, առաջին անգամ սահման դուրս գալուց հրամանատար Գնել (Գագիկ) Մանուկյանը որոշեց այցելել Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ տիրոջ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի օրհնությունն ստանալու։
Այս դեպքից հետո ես ու Մամեդով եղբայրներն ավելի մտերմացանք: Նա կարծես՝ իմ անձնական զորքի հրամանատարը լիներ, հենց որ տեսնում էր ես ինչ-որ մեկի հետ վիճաբանում եմ, իսկ նման առիթ Աբոն հաճախակի էր ստեղծում, անմիջապես հավաքում էր թալիշ նորակոչիկներին ու կռվի պատրաստ կանգնում էր կողքիս: Մի անգամ գործարանի տարածքում Աբոյի հետ երկու ծովայինների «դաստիարակչական» ապտակ տվեցինք, որից հետո սուզանավի ամբողջ անձնակազմը մեզ վրա էր եկել հենց այն պահին, երբ մենք գործն ավարտել, հավաքվել ու պատրաստվում էինք վերադառնալ զորամաս: Մամեդովը, գլխի ընկնելով կատարվելիքը, իրենց լեզվով ինչ-որ բան ասաց ընկերներին, որոնք էլ անմիջապես շինարարական աղբակույտի միջից իսկույն ամրաններ, փայտեր, աղյուսի կտորներ վերցրին և կիսաշրջանաձև կազմելով, պատրաստվեցին կռվի: