Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Ո՞ւր են տղաները,
Որոնց թեժ կրծքի տակ
Լավայում էր սերը,
Կարոտն` հայրենի տան…
Նրանք նվիրումով մարտի ելան,
Օրհնանքով հայրենի
Հավատով` Մայր լեռան…

Մյուս երկու մուտքերի վիճակն ավելի վատ էր: Մենք, որ գրաֆիկից բավական առաջ էինք անցել, սկսեցինք ներկել դռներն ու պատուհանները: Այդ օրերին գումարտակ բերեցին մի ռուս զինվորի` Իվանովին: Նա նույնպես մեր զորակոչի զինվոր էր, ծառայել էր Բելառուսիայի զորամասերից մեկում: Ծանոթանալիս նա իր տեղափոխման պատճառների մասին բան չասաց, մենք էլ չհետաքրքրվեցինք: Իվանովը օրվա մեջ երկու-երեք անգամ պահեստապետ տիկին Գալյայից լիտրանոց բանկայով ներկ էր վերցնում, բայց արած գործը չէր երևում: Մի անգամ, երբ մտա այն բնակարանը, որտեղ նա էր աշխատում, օղու հոտն ընկավ քիթս:

ՈՒՍԱՆՈՂ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին պատմող «Մարտական հաշվարկ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, իսկ գրքի հեղինակը Ուսանողական խորհրդի «էկոնոմ plus» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանն է:

Ալեքսանդր Ամֆիտեատրովը 20□րդ դարի առաջին կեսի ռուս վտարանդի գրողներից է, երկար տարիներ ապրել է Փարիզում։ Լավ ծանոթ է եղել հայկական հարցի պատմությանը եւ պաշտպանել հայերի դատը։ Նրան կարելի է համարել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։

Մագդա Նեյմանի անունը քիչ է ծանոթ հայ ընթերցողին, նրա մասին լռում են նույնիսկ հանրագիտարանները։ Թերեւս, միայն հայ պատմաբաններն են հիշատակում այդ անունը՝ իրենց աշխատություններում քաղվածքներ կատարելով հայերին նվիրված նրա ուսումնասիրությունից։ Հենց այդտեղից էլ պարզ է դառնում, որ Մագդա Նեյմանը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ռուս մտավորականներից է, որը, սովորելով Պետերբուրգի համալսարանում, մոտիկից շփվել է հայերի հետ եւ ուսումնասիրել հայոց պատմությունը։ Ինչպես ինքն է վկայում, այդ գործում նրան օգնել են Քերովբե եւ Ռափայել Պատկանյանները, Լազարյանները եւ այլ նշանավոր հայեր։

«Հայաստան» բառն անգամ սարսափեցրել է օսմանյան Թուրքիայի բռնակալներին, եւ նրանք ամեն ինչ արել են նույնիսկ դրա օգտագործումն արգելելու համար։
Ստորեւ տպագրում ենք մի քանի փաստեր, որոնք յուրօրինակ վկայում են Հայաստան աշխարհի եւ հայ ոգու մեծ ներուժի մասին։
1880թ. օգոստոսի 30-ի հրամանով Թուրքիայի կառավարության կողմից արգելվեց Հայաստան անվան օգտագործումը պաշտոնական գրություններում՝ այն պատճառաբանությամբ, որ երկրում այդպիսի վարչական միավոր չկա։ Որպես այդպիսին Քուրդիստան եւ Ալբանիա նույնպես չկային, բայց չէր արգելվում օգտագործել այդ անունները («Մասիս», 1880թ.)։

Հայերի բարձր առաքինության, իրենց ազգային նպատակներին հասնելու նրանց ազնիվ ձգտումների մասին կան բազմաթիվ պատմական վավերագրեր։ Ներկայացնենք դրանցից մեկը։