Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԵԾ ԿՅԱՆՔԻ «ՊԶՏԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Բիթլիսեցի Արմենակ Սարոյանը Ֆրեզնո գնաց 1900-ական թվականների սկզբին։ Ընտանիքով էր, կինը` Թագուհի Սարոյանը (ազգանունն ամուսնունը չէր, ինքն էլ էր Սարոյան), առաջնեկ աղջիկը` Կոզեթը, ծնված 1899-ին, երկրորդ աղջիկը` Զաբելը, ծնված 1902-ին, երկուսն էլ` Բիթլիսում, տղան` Հենրին, ծնված 1905-ին, Էրզրումում։ Վիլյամը միակն էր ընտանիքում, որ ծնվեց ԱՄՆ-ում, Ֆրեզնոյում, 1908-ի օգոստոսի 31-ին։ Տատմերն իրենց հեռավոր ազգական Իսկուշն էր, ծննդատունը` Էյզ փողոցի իրենց հյուղը։

ՍՈԴՈՄԻ ՔՐՄԵՐԸ

Քրիստոնեությունն այսօր ամենահետապնդվող կրոնն է մոլորակի վրա: Ամեն տարի տանջամահ են արվում ավելի քան 100 հազար քրիստոնյաներ. ամեն 5 րոպեն` մեկ հավատացյալ: Քրիստոսի հետևորդներին սպանում են, հետապնդում, իսկ «հասարակական կարծիքին» հրամցնում են որպես «իսկական քրիստոնյաներ» այն քահանաներին, որոնք օրհնում են այլասերվածներին և պսակադրում համասեռամոլներին:

Օրը մթնել է, գիշեր է կարծես,
Թուխպը կախվել է, լցվել է ասես,
Եվ լիքն է, իրավ, սիրտը երկնքի,
Ուզում է գոռալ ցավից երկունքի:

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԱՅԸ

Մի քանի ամիս էր, ինչ գյուղում օմօնականների հենակետ էր ստեղծվել։
Տներից շատերում արդեն թուրքեր էին բնակվում։ Նույնիսկ գյուղապետ կար։ Տաք աշուն էր. այգիների ծառերը բերքի տակ կռացած, մառանները լիքը։ Վայելքի մեջ էին։ Սակայն մեկ շաբաթ առաջ թուրք գյուղապետի անդորրը խանգարվեց։ Բեղ-մորուքի մեջ կորած մի հայ գիշերը տիրավարի ներս մտավ։ Ինքը խռմփալով, փնչացնելով քնած էր։ Ավտոմատի փողը ճակատին դեմ արեց, բզեց։

Նորիկ Սաֆարյանը ցույց էր տալիս վիրավոր մարմնի վերքերն ու պատմում ոչ այնքան իր, որքան ընկերների մասին, իսկ իր մասին պատմում-խոսում էին վերքերը՝ թիկունքից, ձեռքից, ոտքից։ Մեկ էլ խոսքն ընդհատեց, վեր կացավ ու հենակներով քայլեց տուն. «Դուք պետք է տեսնեք նրա լուսանկարը, նա իմ հարեւանն էր, իմ ընկերը»։ Վերադարձավ լուսանկարը ձեռքին ու շարունակեց. «Ոտքիս վերքը ծանր էր, ինձ տեղափոխեցին Չլդրան։ Դեկտեմբերի վերջի ծանր մարտերն էին, վիրավորներ շատ կային։ Բժիշկները հոգատար էին, իսկ խնամողները, երբ իմանում էին, որ Հայաստանից ենք՝ ստիպելով կերակրում էին. «Ա՛յ որդի, կե՛ր, քո հարազատները հիմա մենք ենք»։ Ձախ ոտքիս ուռուցքը բարձրանում էր դեպի սիրտս։

Դարերից եկող անբացատրելի մի խորհրդավորություն, տխրություն, տառապանք ու հերոսականություն կար զոհված ազատամարտիկի սգո հուղարկավորության ժամանակ, երբ կսկծում, կոծում, սգում էին հայ մայրերը։ Սգո արարողակարգն ասես բաժանվում էր երկու մասի։ Սգավորները, որոնք հիմնականում կանայք էին, մազերն արձակ, աղեկտուր լալիս ու թվարկում էին զոհվածի առաքինությունները՝ անիծելով թշնամուն.

Վարազդատ եւ Դրաստամատ եղբայրների որդիները՝ Սասունն ու Ավետիքը, իրենց ծառայությունն անց են կացրել Շահումյանի մեր գերի մնացած բնակավայրերի սահմանագծում։ Երբ Սասունն ավարտեց իր ծառայությունը, ծառայության մեկնեց Ավետիքը։ Երկուսն էլ պատվով, տղամարդավարի ծառայեցին, տուն դարձան՝ ուրախություն, հպարտություն պարգեւելով ծնողներին, հարազատներին։ Նրանց պատմությունները վերհուշ են ծառայության օրերից, եւ մեկը լրացնում է մյուսին, որտեղ ամեն մի քար ու թուփ ծանոթ հիշողություններ են արթնացնում։ Տխրությամբ պատմում էին հեռվում մնացած անծուխ ու անկրակ հայկական բնակավայրերից, անխունկ, անմոմ եկեղեցի, գերեզմանատներից