Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԵՐԸ ՈԳՈՒ ԿՌԻՎ Է

Երբ խոսքը վերաբերում է բանակին, բոլոր մտահոգությունները, թերությունները, բացթողումները դառնում են երկրորդական։ Սահմանին զինվորը դրոշի պես բարձր պահել է մեր ազգի հավաքական արժանապատվությունը, յուրաքանչյուրիս պատիվը։ Մենք պիտի այնպես անենք, որ զինվորն իրեն չեմպիոն զգա, աշխարհին հաղթած չեմպիոն։ Պիտի այնպես անենք, որ զենքը մեր զինվորի ձեռքում բազմապատիկ հզոր լինի, թե չէ հակառակորդն էլ զենք ունի, բոլորն էլ զենք ունեն, մեր կռիվը զենքի կռիվ չէ, ոգու կռիվ է։

Դու՛ք, որ կանգնեցիք օրհասի պահին,
Կրծքով դիմահար հրին ու հողմին,
Ու բիբլիական հողը Նաիրյան
Ձեզ կորով տվեց և ուժ առնական:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ

Աստվածաշնչում մենք քիչ կանք, բայց հենց միայն մեր հայոց Թորգոմա տան հիշատակումը Սուրբ գրքում բավական էր լինելու սրբացնել մեր զգացմունքներն առ մեր տունը, որ նաեւ Արարատի երկիր էին կոչում, ու մանավանդ` ճանաչելու ինքներս մեզ եւ ուրիշներին մեզ մեծարել տալու որպես աստվածաշնչյան ազգ եւ մեր երկիրը` աստվածաշնչյան երկիր: Իսկական տեղն է հիշելու, որ Թորգոմն էլ ինչ-որ մեկը չէր` գար ու «հանկարծ» Սուրբ գիրք մտներ սուրբ գրով, այլ «առաքինի եւ արդար» Նոյ նահապետի կրտսեր որդու` Հաբեթի ծոռը, ու մեր ազգի անվանադիր նահապետ Հայկն էլ ահա այս Թորգոմի որդին էր:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՔԱՅԼԵՐԳ

Հանուն մեր երկրի, հանուն հավատքի,
Հանուն այսօրվա, հանուն գալիքի,
Հարթելու համար ճամփան հավերժի
Հանուն մեր սիրո ելել ենք երթի:

Խուստուփը սուրբ, Կապուտջուղը հպարտ,
Վկա են եղել դարերի մեր պատմության։
Ամրակուռ է մեր հոգին, վեհ է, հպարտ,
Քաջությունն է հիմը մեր էության։

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ

Ո՛չ սատանան, ո՛չ էլ որեւէ մարդ մի ուրիշ մարդու չի կարող ոչ մի վնաս հասցնել առանց Աստծո թույլտվության, ուստի փորձենք հասկանալ, թե Աստված ինչն է թույլ տալիս, ինչ կերպ եւ ինչ պատճառով:
Անհրաժեշտ է տարբերել թույլատրվող չարիքների երկու տեսակ:
Առաջին տեսակը, որը կազմում են զանազան վշտերը, նեղությունները, հիվանդությունները, վիրավորանքները կամ անարգանքը (սնանկացումը, բանտարկությունը, արտաքսումը, աքսորը) եւ մահը` այս ամենը նեղ իմաստով չի էլ կարող չարիք կոչվել, այլ միայն դառը դեղ, որն ուղարկվում է Աստծուց` մեր հոգու բժշկության համար: Չարիքի երկրորդ տեսակը, որ բուն իմաստով հենց չարիք է, մեր մեղքերն են` Աստծո պատվիրանների խախտումները:

ԳԻՐՔ ՀԵՐՈՍԻ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ»,- ասում է մեծն Նժդեհը:
Անցյալ դարավերջին ծավալված Արցախյան պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը ճշմարիտ հերոսների պակաս չունի: Անձնվիրաբար կռվող տղաներից ամեն մեկը քայլող մի լեգենդ էր, ասք ու առասպել: Ու թեեւ տարիներ են անցել, սակայն, միեւնույն է, ժամանակի մեջ մոռացություն չկա: Արցախյան գոյամարտին մասնակցած քաջերի մասին գրքեր գրվել են, գրվում են եւ դեռ կգրվեն: