Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Փորձությունն ի սկզբանե էր։ Քոչվորի թրի տակ, բարբարոսի կողքին՝ քարաստան հայրենիքդ, որ հոգուդ ու բազուկներիդ ջերմությամբ դրախտ ես դարձրել։ Եվ արարիչ ես, ոչ թե սպանող, եւ խաղաղարար ես, ոչ թե կռվազան։ Բայց պիտի դիմանաս փորձությանը, որ ձգվում է դարեր ու չի ավարտվում…

ՈՒՐԱ՛Խ ԵՂԻՐ, ՀԱՍԱ՛Ն

Մեծ եղեռնից հետո ցեղասպանությունից վերապրած հայերի մեջ գոյացավ թաքուն հայերի մի ահռելի շերտ: Հրաշքով վերապրածները ողջ մնալու ահից ճարահատ ապաստանեցին մահմեդականների տներում. բռնի կրոնափոխվածներից որի՛ն կնության առան, որի՛ն դժվարտանելի աշխատանքի լծելով հալումաշելու աստիճան ծառայեցրին, որի՛ն որդեգրեցին: Թեհրանից, օրինակ, Աիդա Մուսախանյանը մի օր նամակ ուղարկեց մեզ, մեջը` լուսանկարներ: Ծրարված ներփակը որպես քուրդ ապրած երեք հայի ոդիսականն էր, ամեն մեկը, առանձին վերցրած, Մեծ եղեռնի հետևանքների մասին պատմող ֆիլմի համար արժանի նյութ: Ողբերգական պատումները, որ անմշակից անմշակ էին, հարկ եղավ դասդասել, համակարգել, վերաշարադրել` պահպանելով վավերական ատաղձի զգայացունց շունչը: Արդյունքում՝ այն դարձավ երբևէ իմ պատրաստած և վարած ապրիլքսանչորսյան ամենահոգեմաշ հաղորդումներից մեկը:

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ

Սադայ Սադըղլին իսկապես հեռու էր: Շատ հեռու էր բժշկից, կնոջից, հիվանդասենյակից, որտեղ գտնվում էր, և նույնիսկ գլխուղեղի վնասվածքից ու մարմնի վերքերից: Այլիսում էր… Այո՛, այո՛, անկասկած, նա Այլիսում էր: Սակայն այդ Այլիսը ոչ թե իրական աշխարհում գոյություն ունեցողն էր, այլ այն, որը Սադայն ինչ-որ ժամանակ, չորս-հինգ տարեկանում, տեսել էր երազում, և որտեղ մի գարուն ինչ-որ տեղից վազել-եկել էր հիասքանչ սև աղվեսաձագը: Սադայն ընդամենը մի անգամ էր տեսել նրան իրենց բակի պարսպի վրա: Սև աղվեսիկը ցանկապատից ցատկեց ծառի վրա, սկսեց թռչկոտել ճյուղից ճյուղ և կորավ կանաչ տերևների մեջ: Իսկ մի քանի օր անց Սադայը տեսավ, թե ինչպես Քարե եկեղեցու պարսպի վրա` աղբյուրի մոտ, Ջինգյոզ Շաբանը հրացանով սպանեց այդ փոքրիկ աղվեսին: Դրանից հետո Սադայն աղվեսաձագին գրեթե ամեն գիշեր տեսնում էր երազում…

ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Թեև խորհրդանշական թվերին չեմ հավատում, բայց պետք է խոստովանեմ, որ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը թարգմանել եմ ուղիղ 40 օրվա ընթացքում… Իսկապես որ խորհրդանշական թիվ. չէ՞ որ այս վեպ-ռեքվիեմը պատմում է ադրբեջանցի մարդատյաց խուժանից հոշոտված մեր անմեղ հայրենակիցների մասին, որոնք հայ լինելուց զատ որևէ մեղք չէին գործել այս աշխարհում։

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի մասին մեր ակնարկը «Հայ զինվորում» հրապարակվեց ամիսներ առաջ։ Տակավին պատանի՝ պատերազմ մեկնած ազատամարտիկի հուշերը անհնար էր տեղավորել մեկ հոդվածի շրջանակներում, եւ ահա դրանցից մի քանիսը այսօր ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը… Ոգեկոչելու այն հերոսական ու վեհ տարիները, երբ Արցախյան պատերազմի բոցերում ծնվում էին բազմաթիվ ասքեր ու դյուցազներգություններ, երբ Արցախի անկախության զոհասեղանը ներկվում էր քաջերի արյամբ ու հառնում էր անկախ ու հզոր Հայաստանի տեսլականը։

ԵՐԳԻ ԶԻՆՎՈՐԸ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ՈՒԳԱ գումարտակի ժամկետային զինծառայող, ՌԻ նվագախմբի զինվոր Դավիթ Խաչատրյանը սիրված է Ռազմական ինստիտուտի ողջ անձնակազմի կողմից: Ծառայության մեկ ու կես տարվա ընթացքում նա հասցրել է իր գեղեցիկ ձայնով, գրագետ երգով գրավել բոլորի սրտերը: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ինստիտուտում կազմակերպվող որևէ միջոցառում առանց Դավիթի անմիջական մասնակցության:

Բարձրունիի մարտական հենակետում պայմանագրային զինծառայողները հիմնականում Եղեգնաձորի Մալիշկա գյուղից էին՝ Արամը, Արմենը, Արսենը, Գևորգը։ Հայաստանի մյուս բնակավայրերից զինվորագրվածները մշտապես նրանց հոգու հետ էին խաղում` ասելով. «Պառավ թալանողներ»։ Երբ այդ մասին փորձեցի իմանալ, տղաները, ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ, պատմեցին. «Կուբաթլուի գրավումից հետո (շատերն էլ ասում էին՝ առաջ, որովհետև ասում էին, որ մինչև մեր զորքերի մտնելը, քաղաքն արդեն դատարկված էր), մի քանի մալիշկացիներ գնում են, այսպես ասած, «թալանի»։