Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

-Կոբրայի դիրքերում էինք։ Սպառազեն թշնամուն հակակշիռ մի տանկ ունեինք,- վերհիշում է Ա. Պետրոսյանը։ -Տանկիստի անունն Արարատ էր, որը նախկինում եղել էր մեխանիզատոր-տրակտորիստ։ Մեր տանկն ավելի շատ թշնամուն վախեցնելու, ցուցադրելու համար էր, թե՝ նայե՜ք հա։ Տանկիստ Արարատը տանկի աշտարակը պտտեցնում էր, փողը բարձրացնում, նշանառությունը բռնում էր, որ կրակի, մեկ էլ փողը թրըմփ, ընկնում էր ցած։ Այսպես հաճախ էր պատահում։

-Լաչինում ահեղ մարտեր էին ընթանում,- վերհիշում է Արամ Պետրոսյանը։ -Կոբրայի դիրքերում Ապարանի ջոկատի տղաները կոտրեցին թշնամու դիմադրությունը։ Թշնամին նահանջեց։ Մենք սկսեցինք հետապնդել և սեպի նման խրվեցինք թշնամու դիրքերը։ Թիկունքից օգնության հույս չկար, և հրաման եկավ անմիջապես հետ քաշվել։

ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ

Դանդաղ լռությամբ բացվում էր հարթավայրային խաղաղ առավոտը։ Արևի առաջին շողերից, ոնց մեծ խարույկից, թռչող կրակե անհամար լույսեր պեծպեծում-փայլում էր ձյան անսահման ծովը։ Սիբիրի հավերժական ձյան թագավորությունում խաղաղվում էր ողջ գիշեր մոլեգնած բուքը։ Բնությունը այսպես ամեն առավոտ խաղաղվում էր, սակայն ողջ գիշեր անխղճորեն ծեծում էր գերանակապ տնակների դռներն ու պատուհանները։ Ծեծում էր անխղճորեն, դաժանաբար, ու ամբողջ օրը աշխատած, հոգնած մարդկանց աչքերից փախչում էր քունը, դադարը։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ

Ալեքսանդրը տագնապած շրջվեց ու հեռվում տեսավ կատաղի արագությամբ իրենց մոտեցող հեծյալին:
– Այդպես մի քիչ էլ, և ձին ուժասպառ կլինի, – իր կողքին մռայլադեմ սլացող Պարմենիոնին դիմեց Ալեքսանդրը` մատնացույց անելով Կայծակին: Նրանք զսպեցին ձիերին լեռնանցքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա և սկսեցին ուշադիր նայել սրարշավ մոտեցող Սլովենայի կողմը:
– Կին է , – վերջապես ապշահար բացականչեց Ալեքսանդրը:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՕՐԱԽՆԴԻՐ

Մեր ժամանակներում ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում մեր երեխաների դաստիարակության խնդիրը:
Աշխարհում այսքան սրբապիղծ եւ պղծամեծար ինֆորմացիայի առկայության մեջ շատ բարդ ու դժվարին է դառնում երեխաներին սրբության եւ ճշմարտության մեջ հաստատելը, եթե ծնողները չունեն համապատասխան հոգեւոր գիտակցություն: Փոխանակ այն բանի, որ մենք մեր երեխաներին հորդորենք եկեղեցի հաճախել, իրենց նպաստն ու ներդրումը ունենալ եկեղեցական կյանքից ներս, որպեսզի կրթվեն ու դաստիարակվեն հավատքի, մաքրության, սրբության շավիղներում, հեռու մնան մեղքից ու նյութապաշտությունից, բարդույթավորում ենք նրանց, հորդորում ենք, որ ընդամենը մոմ վառեն կամ ընդհանրապես չգնան եկեղեցի` այսպիսով հաստատելով մեր մեղավոր լինելը, որի մասին իմաստունն ասել է. «Մեղավորի համար աստվածպաշտությունը գարշելի է» (Սիրաքի իմաստ. 1; 29), եւ այդ գարշանքը փաթաթում ենք երեխաների վզին:

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ

Ես կարծում եմ` դա անգամ հիվանդություն չէ: Պատիժ է` ի վերուստ մարդուն Աստծուց ուղարկված իր աններելի վարքի համար… Միրըղ Մուզաֆֆարի տնից քիչ ներքև Կաբան Ղուլամի տունն է: Տեսնո՞ւմ ես, թե ինչ վիճակում է նրա թոռը: Բարձրանում է ցանկապատի վրա և այնտեղից անցորդների վրա քարեր նետում: Հիմա, տե՛ս, թե ինչ է կատարվում մյուս տներում, որոնք ջարդերի ժամանակ նույնպես հայերից են զավթվել: Բեյազի որդի Գաֆիլն արտաքուստ կարգին մարդ է թվում, բայց նա էլ է շիզիկ: Օրերս փողոցում ճանապարհս կտրեց և մի ամբողջ ժամ պատմեց, թե Մուհամմեդը սև ձիու վրա համբառնալով` ինչպես է Սինա լեռան վրա հանդիպել Ալլահին:

Աղվան Հրանտի Մինասյան՝ ծնված 1970թ.։ Դպրոց, տեխնիկում, այնուհետև սկսվեց ազատագրական պայքարը, և Աղվանը միացավ եղբոր՝ Աշոտի (Աշոտ Երկաթ) հրամանատարությամբ մարտնչող ջոկատի տղաներին։ Զոհվեց 1993թ., 23 տարեկան հասակում։ Մահից հետո տպագրվեցին «Տապանագիր», «Սուր և խաչ» գրքերը։ Հետմահու ընտրվեց Հայաստանի գրողների միության անդամ։ Պարգևատրվեց Եղիշե Չարենցի անվան մրցանակով։