Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Ավետարաններում Հիսուս Քրիստոսի ուրվագծած կատարյալ մարդը նա է, ով լի է բոլորի հանդեպ սիրով և երբեք սպանություն չի գործում, ինչպիսին որ եղավ Քրիստոս Ինքը։ Սակայն ճակատագրական պահերին զենքի դիմելու թույլտվությունը տրվել է մարդկանց խստասրտության պատճառով, ինչպես որ Քրիստոս ապահարզանի մասին հրեաներին ասաց, որ այդ օրենքով Մովսեսը ոչ թե աստվածային կատարյալ կամքն է արտահայտել, այլ հրեաների խստասրտության պատճառով է թույլ տվել կանանց արձակելը (Մատթ. 19.8, Մարկ. 10.5)։

Ազատագրված հողի բույրն ու համը, գույնն ու ձայնը եւ վերջապես կարոտը զգալու համար պետք է ազատագրելուց հետո մի գիշեր քնես այդտեղ, լինի բնակավայր, թե ամայի տարածք,- խորհում էր Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։- Այդ զգացողությունը ես ունեցա Նյուվադիի գրավումից հետո։ Փոքրիկ մի բլրակին մի տուն կար, որտեղ էլ գիշերն անցկացրինք գեներալ Գեգեի (Գրիգոր Գրիգորյան) հետ, որը լսելով, որ մեր ջոկատը պետք է իրականացնի Նյուվադիի ազատագրումը՝ սար ու ձորերով, արնոտած ոտքերով եկել-հասել էր մեզ։

Երբ սկսվեց շարժումը, Արիկին դժվար էր տանը գտնել։ Նա հեռահար զինտեխնիկայի (ականանետ, հրանոթ) մասնագետ էր, եւ արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե նրա մասնագիտական ունակությունները որքան անհրաժեշտ էին նոր-նոր կազմավորված, թշնամու դեմ դուրս եկած մեր ջոկատներին։

Ամեն ազգ եւ ժողովուրդ ունի իր բնակավայրին եւ աշխարհագրական դիրքին հատուկ բուսականությամբ ու կենդանական աշխարհով պայմանավորված կերակրատեսակները, եւ չկա սահմանափակում կերակրի մեջ: Այս է պատճառը, որ մեր Փրկիչն ի լուր մարդկության հայտարարում է. «Այն, ինչ բերանն է մտնում, չի պղծում մարդուն, այլ ինչ դուրս է ելնում նրանից, այն է պղծում մարդուն»: Մարդու խոսքն ինչքան շիտակ է, այնքան մաքուր է մարդը, եւ ինչքան ծուռ ու նենգությամբ լեցուն է, այնքան վնասում եւ կորստյան է մատնում մարդկային հոգին:

Աոաջին գծում Վարազդատի կողքին միշտ Իվանն էր՝ շեկ, համարյա սպիտակամազ մի անվախ ու ուժեղ սիբիրցի։ Մի անգամ ցեխի մեջ խրված սայլը ուսերով բարձրացրեց, հանեց ճանապարհ։ Կարճ հրադադարի ժամանակ նա կիպ նստում էր հրամանատարի կողքին։ Վարազդատը գեղեցիկ տենորով երգում էր։ Թեեւ մեղեդին անծանոթ էր Իվանին, բայց անսահման հաճելի էր։ Նա հմայված նայում էր Վարազդատին, կարծես ուրախանում էր, որ կա եւս մեկը՝ ճիշտ իր նման՝ խենթ ու խելառ, անկախ նրանից, որ հարավից էր ու թուխ։

Երազում իբրեւ ես գտնվում եմ մի հարթ, կանաչ տարածության մեջ։ Դաշտավայրի միջով հոսում էր լայնահուն, առատահոս մի գետ, որի ջրերը, սակայն, սեւ-սեւ էին, պղտոր, գիշերվա մթության նման։ Իբր այդ գետի ափին մի բա՜րձր-բարձր աշտարակ էր կանգնած, որտեղ հերթով, հատ-հատ բարձրանում էին ջոկատի տղաներն ու ջրացատկորդների նման նետվում գետի էդ մութ ջրերի մեջ։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Աղանդավորական շատ կազմակերպություններ համոզված են, որ յուրաքանչյուր երկրում հոգեորսությունն արդյունավետ է, եթե դրա համար կան պատրաստված անձինք հենց այդ ժողովրդի միջից: Դա էր պատճառը, որ նրանք, օգտագործելով մանիպուլյացիայի պարզ մեթոդներ, ընտրեցին և դաստիարակեցին համապատասխան «լիդերների» մի սերունդ` հետխորհրդային երկրներում հոգեորսություն անելու համար: