Հոգևոր-մշակութային
Հարավտիրոլյան մի գյուղակում ապրում է Գրեթլի անունով մի աղջիկ։ 17□18 տարեկան։ Նրա ծնողները գերմանացի են, ինքն էլ միայն գերմաներեն է խոսում։ Բայց դա նշանակություն չունի, քանի որ նրա փեսացու Բեպպոն, մասնագիտությամբ մաքսանենգ, երկու լեզուն էլ պիտի լավ իմանա։ Գյուղակը, ուր ապրում է Գրեթլին, գտնվում է սահմանից մի մղոնի վրա եւ, հետեւաբար, աղջիկը փառապանծ Հաբսբուրգների տոհմի հավատարիմ հպատակն է։ Իսկ Բեպպոն ծնվել է հենց սահմանի բերնին եւ մի քիչ ավելի մոտ Իտալիային, ու այդ պատճառով իրեն համարում է փառապանծ սավոյյան տան հավատարիմ հպատակ։
Չեք պատկերացնի՝ որքա՜ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ փնտրելով «զինվոր» բառը գտա մի ամբողջ թերթ։ Հեռվից ես հայաստանյան իրականության մասին փորձում եմ պատկերացում ստանալ ոչ թե ընդդիմադիր կամ կուսակցական մամուլից, այլ՝ պետական։ Ես, որպես հայ մարդ, հայ տղամարդ խորին հարգանք եմ տածում ընդհանրապես մեր բանակի և զինվորականության նկատմամբ։ Ձեր թերթն ինձ հնարավորություն տվեց հեռու Իսպանիայում ծանոթանալ մեր պետականության կարևորագույն վկայություններից մեկի՝ զինված ուժերի կյանքին։
«Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի». այս արտահայտությունը վերցված է 5-րդ դարի պատմիչ Եղիշեի մատյանից, որում նա, խոսելով Վարդանի և Վարդանանց պատերազմի մասին, նկարագրում է նաև նահատակված կամ գերեվարված հայ զորականների կանանց կրած նեղությունները, նրանց հերոսական համբերությունն ու ազգանվեր վարքը։ «Փափկասունք», այսինքն՝ կանացիորեն նրբակազմ, վայելչատեսք, բայց և ոգով արի, քաջակորով կանայք, որոնք հիշատակության և խնկարկումի արժանի շատ գործեր են կատարել՝ փառավորելով իրենց անունները մեր ժողովրդի պատմության մեջ։ Այդ կանայք իրենց ամուսիններին կռվի ճամփած հայ գեղջկուհիներն էին, որոնք վառ էին պահում օջախի կրակը, մայրերը, որոնք զինվոր ու զորապետ էին նվիրաբերում ազգին՝ հաղթանակների օրհնանքը շուրթերին, դուստրերը, որոնք հպարտորեն կրում էին հայրական տոհմի ջիղը, քույրերը, որոնք եղբայրներ ունեին և պատրաստ էին նրանց հետ կիսել ճակատագրի բեռը…
Կռվի հրձիգներ, այրեր մեծամեծ
Մի՛ սանձազերծեք արյուն ու ավեր,
Ամենքդ էլ ունեք որդիք փոքր ու մեծ,
Մի՛ արյունոտեք մոլորակը մեր։
Զինվորներն անցնում էին։ Շուկայի հրապարակի ռմբապաստարանի վրա կիտված հողի բլրակին կանգնած՝ ես բարձրացնում էի ձեռքս՝ ողջունելով նրանց, եւ զգում էի, թե ապրիլյան առավոտի ցուրտն ինչպես է սողոսկում թեւքերիցս։ Կողքիս կինը հետեւում էր այդ լուռ շքերթը։ Պատերազմն ավարտվել էր։
Զինվորներն անցնում էին։ Վարսավիրանոցում հերթ պահածները դուրս էին թափվել մայթերը, իսկ այրված սոսու մոտ կանգնած սպիտակ խալաթով վարսավիրը պատիվ էր տալիս դրոշին։ Վերին հարկերից, պատշգամբների կիսաբաց դռների արանքներից երեւում էին գունատ դեմքեր, հուզախառն աչքեր։ Պատերազմն ավարտվել էր։
Օրերս լրագրերում կարդացի, որ կառավարությունն օրենք է ընդունել զինվորական ծառայության մասին։ Ես ու իմ հասակակիցները առանց խանդավառության կարդացինք մեր պրեզիդենտի այդ հոգատար որոշումը։ Եվ ինչպես կարելի է ուրախանալ, երբ մի քանի շաբաթից հարյուր հազարավոր երիտասարդ քաղաքացիներ դուրս են շպրտվելու իրենց տներից ու բնակեցվելու են վրաններում ու զորանոցներում։ Հանուն ինչի՞։ Այնտեղ ինչ-որ մեկն ուզում է կռվել, իսկ մենք պիտի տառապե՞նք նրա քմահաճույքի պատճառով։ Չգիտեմ՝ ինչ են անելու ուրիշները, բայց ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ կարող բավարարել «սիրելի» կառավարությանս՝ ինձ թնդանոթի մսի կտոր դարձնելու ցանկությունը… Թեկուզեւ այն պատճառով, որ բուսակեր եմ… այսինքն, ներեցեք, ուզում էի ասել՝ պացիֆիստ…