Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Մատաղիսի բարձունքից լսվում էր Թարթառ գետի խշշոցը։ Ներքևում ադրբեջանաբնակ գյուղն էր, որտեղից ամեն առավոտ կովերի նախիրն ու ոչխարների հոտերը քշում էին դեպի սարերը։ Կովերը՝ դունչները քամուն, գտնում էին Թալիշ գյուղ բերող ծանոթ արահետներն ու բարձրանում դեպի Թալիշի դիրքերը, դեպի գյուղ։ Նախրապանները զսպում էին «սահմանազանցներին»։

Մաղավուզի կուսական անտառներում աշնան քամին ամբողջ ուժով տարուբերում էր ճյուղերը, ծափ էր տալիս տերևներով։ Զարմանալի էր ու գերող, որ անգամ այդ ծափծափոցի հետ լսվում էր թռչունների ծլվլոցը։ Գեղեցիկ էր անտառը հատկապես վաղ առավոտյան. մեկ էլ ծառերի արանքից դուրս կգար սիրամարգն ու փքվելով՝ գույնզգույն փետուրները կլվանար արևի շողերով։ Եղնիկն էլ խոտը բերանին, իր անմեղ հայացքով նայում էր քեզ։ Ուզում ես սիրել, գուրգուրել, փաղաքշել ու անվերջ քայլել, քայլել անտառում։ Սակայն կրակոցներից եղնիկը սարսափահար փախչում է, սիրամարգը՝ ճչում ու թաքնվում անտառի խորքերում։ Անտառը լցվում է կրակոցներով, երազը՝ չքանում։ Պատերազմ է։

Բանակը նոր էր ստեղծվել։ Ղազար Ղազարյանին վստահել էին գումարտակի հրամանատարությունը։ Պատերազմում ընկերներ կորցրած ազատամարտիկը գուրգուրանքով ու հայրական հոգատարությամբ էր վերաբերվում ամեն մի զինվորի։ Սկիզբը դժվար էր, չկային առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդն այն չէր։ Երբ հրամանատարը տնից բարձրանում էր դիրք, զինվորներն արդեն գիտեին, որ նրա ուսապարկում օճառ է, աման-չաման, տարբեր պահածոներ։ Եվ նրանք ուրախությամբ իջեցնում էին ուսապարկը հրամանատարի ուսից։

ԱՂՈԹՔ

-Սիրելի եղբայրս, ես տխրում եմ առանց քեզ, կարոտում…
Սիրելի, անգին, իմ «չախկալ» եղբայր, գիտես, որ միայն ես չեմ տխրում առանց քեզ։ Ինձ թվում է, թե այս գարունն էլ անցածների նման չէ, նրանք կարծես գալիս էին երգով, բուրավետ ծաղիկներով։ Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ էր այդպես, որովհետև իմ սիրելի Սուրիկը, իմ քաջ ու անվախ եղբայրը իմ կողքին էր, որովհետև միասին էինք դիմավորում գարնան գալուստը, միասին էինք ուրախանում արևի, ծաղիկների ու ջինջ երկնքի համար։ Իսկ հիմա… Հիմա գարունը ես զգում եմ քեզ համար բերված ծաղիկներով։ Մինչև ե՞րբ ապրեմ քո բարի հիշատակներով, մինչև ե՞րբ փակեմ ականջներս` չլսելու համար, թե ինչպես են պատմում քո ընդհատված կյանքի մասին, բայց մի՞թե այն ընդհատվել է…

ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԵՋ ՉԿԱ ՆՎԱԶ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԼԱՎԸ

Մեծ ջանքեր են անհրաժեշտ` Հայաստանում գլուխ բարձրացրած աղանդավորական շարժումների դեմ պայքարելու և դրանց քայքայիչ գործունեությունը կանխելու համար: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար: Համեմատության համար նշենք, որ 142 միլիոնանոց Ռուսաստանում աղանդների թիվը հասնում է 700-800 հազարի: Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակչության թիվը մեզանից շատ է գրեթե 50 անգամ, իսկ աղանդավորների թիվը` երկու անգամ:

ԵԼՓԻՆԻ  ԲԱԶԵՆ

Վայոց Ձորի գյուղերից առաջինը Երփինն է, որը հիմնվել է 1828թ.՝ Խոյից ու Սալմաստից տեղափոխված մեր նախնիների ձեռքով Նրբույն գյուղի ավերակների հարավային մասում։ Գյուղն այդպես էլ կոչվել է։ Սակայն հետագայում աղավաղվել է և դարձել Նրբին-Էլփու-Ելփի։ Թաղված լինելով ձորի մեջ` գյուղն ասես բոլոր կողմերից պատսպարված է լեռներով։ Սակայն Ելփինն ավելի շատ շրջապատված է եղել փոքրիկ գյուղերով, որոնք բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Այսպես՝ արևելքում Հեշիմն էր (Ճավաձոր), հյուսիսում՝ Ալամալուն (Խնձորուտ), արևմուտքում՝ Արդարազը (Աղոպեն), հարավ-արևմուտքում՝ Քյումուրլուն (Մոխրոտ) ու Գյուննութը, իսկ հարավում՝ Չիվան։ Այս տեսակետից էլ Ելփինը նմանվում էր եռացող կաթսայի, որի բոլոր կողմերից կրակ ու ծուխ էր ելնում։

ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է, հայոց ազգային ճարտարապետական գիտության հայրը։ Որքան էլ տարողունակ՝ այս բնութագրումները, այնուամենայնիվ, բավարար չեն առավել խորությամբ հասկանալու և գնահատելու այն գործի դերն ու նշանակությունը, որն ստանձնեց և անձնվիրաբար կատարեց այս սքանչելի հայը։ Դրա համար նախ և առաջ փորձենք թեկուզ սեղմ գծերով տեսնել այն վիթխարի հարստությունը, որի գիտական ճանաչմանը նվիրաբերեց նա իր ամբողջ կյանքը։