Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԵԼՓԻՆԻ  ԲԱԶԵՆ

Վայոց Ձորի գյուղերից առաջինը Երփինն է, որը հիմնվել է 1828թ.՝ Խոյից ու Սալմաստից տեղափոխված մեր նախնիների ձեռքով Նրբույն գյուղի ավերակների հարավային մասում։ Գյուղն այդպես էլ կոչվել է։ Սակայն հետագայում աղավաղվել է և դարձել Նրբին-Էլփու-Ելփի։ Թաղված լինելով ձորի մեջ` գյուղն ասես բոլոր կողմերից պատսպարված է լեռներով։ Սակայն Ելփինն ավելի շատ շրջապատված է եղել փոքրիկ գյուղերով, որոնք բնակեցված են եղել ադրբեջանցիներով։ Այսպես՝ արևելքում Հեշիմն էր (Ճավաձոր), հյուսիսում՝ Ալամալուն (Խնձորուտ), արևմուտքում՝ Արդարազը (Աղոպեն), հարավ-արևմուտքում՝ Քյումուրլուն (Մոխրոտ) ու Գյուննութը, իսկ հարավում՝ Չիվան։ Այս տեսակետից էլ Ելփինը նմանվում էր եռացող կաթսայի, որի բոլոր կողմերից կրակ ու ծուխ էր ելնում։

ԱԶԳԱՅԻՆ ՃԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է, հայոց ազգային ճարտարապետական գիտության հայրը։ Որքան էլ տարողունակ՝ այս բնութագրումները, այնուամենայնիվ, բավարար չեն առավել խորությամբ հասկանալու և գնահատելու այն գործի դերն ու նշանակությունը, որն ստանձնեց և անձնվիրաբար կատարեց այս սքանչելի հայը։ Դրա համար նախ և առաջ փորձենք թեկուզ սեղմ գծերով տեսնել այն վիթխարի հարստությունը, որի գիտական ճանաչմանը նվիրաբերեց նա իր ամբողջ կյանքը։

-Աչքդ լույս, հրամանատա՛ր, Սեդան եկել է,- Մոնթեի մոտ աչքալուսանքի են վազում տղաները։
-Այնպես ներս խուժեցիք, ես ալ կարծեցի ադրբեջանցիներից զրահամեքենա եք խլել,- լինում է պատասխանը։
Միշտ, երբ Սեդան պատրաստվում էր վերադառնալ Երևան, Մոնթեն անընդհատ հիշեցնում էր. «Չմոռանաս զրահատեխնիկայի փչացած մասերը, անոնք անպայման կճարես, կուղարկես»։

ՆՍՏԻՐ ԿՈՂՔԻՍ, ՏՂԱՍ...

Նստիր կողքիս, տղա՛ս. այնքա՜ն բան կա քեզ պատմելու…
Գարուն է… Իմ ու քո եղանակը…
1975թ. մարտի 14-ին դու ծնվեցիր, և մենք քեզ անվանակոչեցինք Էդուարդ։ Հպարտ ու ազնիվ դաստիարակեցինք քեզ։ Քո կարմիր-կանաչ երազների մեջ կար կանաչ-կարմիր հայրենիք…
Գարուն է… Մարտի 14-ը, քո ծննդյան օրը… Ո՞ւր են քո ծաղիկները։ Ես տեսնում եմ այն կարմիր ժապավենով աղջկան, որի հետ դու շատ էիր խաղում։ Սա քո մանկությունն է, իմ կարոտած երիտասարդությունը։ Ախր ո՞ւր է այդ աղջնակը… Ես ինչպե՞ս կորցնեմ քո մանկության հեքիաթը, ինչպե՞ս քեզ կորցրի…

ՃԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ

Մարդի՛կ, լսեցե՛ք մեզ, ու մենք ճշմարտությամբ կասենք, և թող ձեր ականջին սուտ չլինի այս մեծ պատմությունը։ Երբ մեր պահակության ժամանակ տևապես և աշխույժ էինք, ու մեր բանակը զգաստ էր և առանց երկյուղի։ Եվ երբ խավարի մեջ զգուշորեն արթուն հսկում էինք ու մտածում՝ մի՞թե մեկը կկարողանա բացել Հիսուսի գերեզմանը և գողանալ նրան, հանկարծակի մեծ ցնցում եղավ և սարսափեցրեց մեզ, և մեզ հասան հրեշտակների թևերի որոտը, ու մեր սրտերը կտրատվեցին, երբ հրեշտակները բարձունքներից իջան հրեշտակապետի հետ, որը գլորեց քարը գերեզմանից և նստեց նրա վրա։ Այդ տեսարանը որ տեսանք, այնքան սարսափեցինք, որ սոսկումից մեռյալի նմանվեցինք։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին։ Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ այդպիսին եղավ հենց Թումանյանը, ի՞նչն է առանձնացնում նրան որպես մեծություն՝ հայ գրականության մեջ և, ընդհանրապես, հայ կյանքում ունեցած իր բացառիկ դերով ու նշանակությամբ։

Արկի բեկորը կտրել էր ձախ ձեռքը։ Երեկոյան կողմ Արամի աչքերը դժվարությամբ բացվեցին։ Կողքին բժիշկն էր, հարազատները։ Հայացքը դանդաղորեն շարժվեց նրանց դեմքերի վրայով ու եկավ քարացավ Աննայի դեմքին։ Հաճելի թմբիր էր պատել ամբողջ մարմնին, և նրա աչքերը ժպտում էին։ Հայացքը թեթևորեն գնաց սավառնեց հեռուները՝ իր հետ տանելով Աննային։