Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Պատմում է Հայոց Մեծ եղեռնի մասնակիցներից մեկը. «Երբ անսպասելիորեն թուրքերը գյուղ մտան, ու մեզ բոլորիս անասունի նման իրար գլխի հավաքելով, առաջները արած դեպի դաշտ քշեցին, սկզբում կարծեցինք, թե մեր ունեցվածքը կթալանեն ու նորից բաց կթողնեն, որ գյուղ վերադառնանք։ Բայց ի՜նչ իմանայինք, որ այդ անօրենները հայասպան ծրագիր են մշակել։ Գնում էինք օրերով, նրանք՝ ձիերի վրա, մենք՝ ոտքով, նրանք կուշտ ու կուռ ուտելով մեզանից թալանածները, իսկ մենք՝ ճամփեզրի խոտերը արածելով։

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Երկու հնագույն ժողովուրդներ` հայերը և չինացիները, ծանոթ են եղել միմյանց դեռևս հնագույն ժամանակներից: Երբ ասում ենք Չինաստան, իսկույն պատկերացնում ենք Չինական մեծ պարիսպը, մետաքսը, ճենապակին, լապտերներն ու հովհարները: Մարդկությունը պարտական է այս ժողովրդին թղթի, վառոդի, կողմնացույցի և տպագրական գործի գյուտերի համար:

ՀԱՅՐԵՆԻՔԻ  ՈՐՈՆՄԱՆ  ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ի վերջո, ամեն հայագիտական (և ոչ միայն) աշխատություն, հետազոտություն կամ ուսումնասիրություն նախ և առաջ հայրենիքը փնտրելու և գտնելու փորձ ու ձգտում է, մի յուրօրինակ ճամփորդություն հայրենի պատմության ու մշակույթի հազարամյա բավիղներով… «Համշենի մանրատեղանունները» գրքի հեղինակ Լուսինե Սահակյանը, անցնելով ժամանակների ու տարածությունների միջով, իր հայրենիքը, ասել է թե՝ իրեն, իր արմատները, իր ինքնությունը փնտրել է հայրենի բառերի աշխարհում:

ՀԱՅՈՑ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆԸ

Կոմիտասը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, երաժշտագետ, խմբավար, երգիչ, բանահավաք, մանկավարժ։ Հանրագիտարանային այս ձևակերպումները կարիք ունեն քիչ թե շատ մանրամասն մեկնաբանության։
Հայագիտության մեջ մեկ անգամ չէ արտահայտվել այն միտքը, որ ինչ արել է Կոմիտասը, համեմատելի է միայն մեծն Մաշտոցի արած գործի հետ։ Այս զուգահեռը խոր իմաստ ունի, ստույգ է ու տրամաբանական, և ահա թե ինչու։

-Թշնամին նահանջում էր։ Արձակ դաշտն անցել ու ձորնիվար անկանոն փախչում էր։ Դաշտն ամբողջությամբ կապույտի մեջ էր։ Երկնի լազուրն ասես իջել ու ներկել էր այդ փոքրիկ հատվածը։ Զինվորների ոտքերի տակ տրորվում, ճխլվում էին ծաղիկները։ Կախարդվածի նման կանգնել ու դիտում էի բնության այդ գեղեցիկ, հիասքանչ տեսարանը։ Մոռացվել էր պատերազմը, կրակոցներն ու փախչող թշնամին, որոնք գուցե նույնպես զգացել էին այս գեղեցկությունը։ Գուցե զգացել էին, բայց չէ՞ որ կանգնելն ու գեղեցկությամբ հմայլվելը փախչող զինվորի համար մահ է,- պատմում էր բուժքույր Աղավնի Սահակյանը։

ԾԱՂԻԿ ՄԱՅՐԻԿԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Ընկերները, համադասարանցիները, մտերիմ-բարեկամները որդուս հիշելիս ասում են՝ ի՜նչ զրնգուն, քաղցր ու անուշ ձայն ուներ։ Եվ այդ ձայնի համար էլ նրան՝ Համլետ Գալստյանին, Կաքավ էին ասում։ Նա ծառայեց ընդամենը մի քանի ամիս։ Հեռավոր սահմանային փոքրիկ բլրակներին, որ այդ տարի ծածկվել էին ճերմակ ձյան սավանով, լռեց, մնաց մի երգ, գրված, բայց մինչև վերջ չերգված մի երգ։ Լսե՞լ եք կաքավների ձայնը վաղ այգաբացին, երբ արևը նոր-նոր ուզում է նայել աշխարհին։ Արթնանում է բնությունը, ու հանկարծ արևի հետ քարափներից, սարերից, ձորերից լսվում-տարածվում է կաքավների շաղկղան։ Ուրիշ է այդ ձայնը վաղորդայնի մեջ՝ մաքուր, անաղարտ, նման աստվածային Աղոթքի։ Եվ հանկարծ կրակոց… Խզվում է, խեղդվում այդ ձայնը, փոխվում։ Ու ամբողջ օրը փնտրում են իրենցը, նախնականը, մինչև հաջորդ արևագալ…

Ա. Իրավացի բամբասանքն այն է, երբ մարդ ինքն իրեն է բամբասում, այսինքն՝ իր թերությունները քննում է և իրեն մեղավոր համարում։ Եթե սա անում է, ահա նա է ճշմարտախոս, արդար ու բարեմիտ։ Իսկ եթե իր հանցանքները թողած՝ ուրիշների թերությունն է մեջտեղ բերում ու դատում, ստախոս է ու անիրավ, որովհետև կամենում է ուղղել ուրիշների վարքը և ոչ իրենը։
Այն լեզուն, որ ուրիշներին բամբասում է, ուրիշների մեղքերն իրենով մաքրում է, իսկ ով իրեն է բամբասում, իր մեղքերի խոցն է մաքրում ու բուժում։