Հոգևոր-մշակութային
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես կամավոր մեկնեցի կռվելու։ Այդ ժամանակ ես մկրտված չէի, բայց կրծքիս Խաչ էի կրում, հավատալով, որ ինձ անպայման կօգնի։ Երբ մի անգամ հարձակումն սկսվեց, զգացի, որ մեզ նեղում են, և այլևս փրկության հույս չկար։ Ու մի ձեռքում ավտոմատը, մյուսում՝ կրծիքս Խաչը, փորձեցի շրջապատումից դուրս պրծնել։ Վազելիս դեմ դիմաց թշնամու ռումբը պայթեց։ Միայն զգացի, որ ինձ օդ շպրտեց ու այլևս ոչինչ չեմ հիշում…
Ռումբեր, արկեր թողին հետքեր,
Ակոսեցին խորին վերքեր,
Քանի դեռ կան ակոսները,
Չեն բուժվելու հին վերքերը։
Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։
Գյուղն ամայացրել էր խորշակը՝ ավերված, կիսաքանդ տներ, վիրավոր ծառեր, լեզուն բացված գյուղամիջով հոսող գետակ և անմշակ՝ փուշ ու տատասկի մեջ կորած արտեր։ Վիրավոր զինվորը նստել էր իր տան շեմին ու երգում էր հորովելը, Ղարաբաղի հորովելը.
Սահականուշ մայրը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ Ծնվել է Վանաձորում, հարս է գնացել Արթիկի շրջանի Հոռոմ գյուղ։ Ամուսնու` Վաչագան Մելոյանի հետ ստեղծեցին մի նոր օջախ այդ գյուղում։ Ինչպես ամեն մի նորաստեղծ ընտանիք, նրանք էլ տեսան դժվարություններ, սակայն արժանապատվորեն դրանք հաղթահարեցին։ Եղավ երկրաշարժ, սկսվեց Արցախյան ազատագրական շարժումը։
Ա. Ինչպես որ ստվերն է առաջ գալիս մարմնի վրա արև ընկնելուց, այդպես և նախանձը ծնվում է առաքինի մարդու բարի գործերի հաջողումից։ Ուստի ով կամենում է փշրել նախանձոտ մարդու ատամները և նրան սրտաթափ անել ու մեջքը կոտրել, թող ջանա այլ ավելի մեծ առաքինությունների մեջ թևակոխել և ամենքի մեջ բարի համբավ ձեռք բերել, որովհետև առաքինագործ մարդու բարի համբավը նախանձոտ մարդու կյանքի դահիճն է։
Ես ծնվել եմ զինվորականի ընտանիքում։ Հայրս բարձրաստիճան սպա էր, մայրս` տնային տնտեսուհի։ Հայրս շատ էր աշխատում, եւ մեր 6 երեխաների դաստիարակությամբ հիմնականում մայրս` Արմենուհին էր զբաղվում։ Նա արվեստասեր, նրբաճաշակ կին էր, լավ երգում էր։ Մենք մեծ գրադարան ունեինք եւ երեխաներով շատ էինք սիրում կարդալ։ Գրքի հանդեպ սերը փոխանցվել էր նաեւ մեզ։ Հիշում եմ` բարձրանում էի մեր բակի բարձր ծառին, հարմար տեղավորվում եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Պատահական չէ, որ եղբայրս` Վարդան Գրիգորյանը, դարձավ պատմաբան, նա պատմագիտության դոկտոր է, Մատենադարանի փոխտնօրենը, քույրս` Ֆլորան, նկարչուհի է։