Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Սրբից սուրբ է սա, իմ անգին,
Արժանի քո գովասանքին,
Մեզ խաբեցին խոսքով ճարտար,
Բայց Տերն արեց իր դատն արդար.
Ետ եկ, որդյա՛կ, ձեռքդ ինձ տուր,
Փառքով ելար կռվից դաժան,
Այս խաչը առ ի տրիտուր
Ամենահաղթ քո հեզության։

ԴԵՊԻ ԽՈՐ ՎԻՐԱՊ ՈՒԽՏԻ...

Արդեն մեկ ամիս էր` Գագիկից ոչ մի լուր չկար: Կինը՝ Սուսաննան, անքուն, անդադար երեք երեխաների հետ իր տեղը չէր գտնում: Ամուսնու ընկերների դռներն էր ծեծում՝ լուր չունե՞ն: Տուն էր գալիս, ու թե լույս էր լինում, աչքը չէր կտրում հեռուստաէկրանից, ականջը ռադիոյի լուրերին էր: Իսկ Մարտակերտում անհավասար մարտեր էին ընթանում: Վեդի քաղաքի շրջակա գյուղերի ազատամարտիկներից կազմված «Արծիվ» գումարտակի տղաներն այնտեղ էին: Այդ գումարտակի կազմում էր նաեւ ամուսինը՝ Գագիկ Սահակյանը: Ծանր օրեր էին:

ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

I. Արդ, նախ, ամենից առաջ, հոգ տար խորհուրդների մաքրության համար, որի մասին ասում է մարգարեն. «Աստված փառավորված է Իր սուրբերի խորհուրդներում» [Սաղմ. ՁԸ 8]։ Ինչպես որ ծառան սպասում է իր տիրոջ հրամանին, այնպես [էլ] բոլոր զգայարանները կառավարվում են խորհուրդների միջոցով, քանզի բարին նախ խորհում են եւ ապա գործում, ինչպես դարձյալ ասում է մարգարեն. «Հղացավ ցավերը եւ ծնեց անօրենություն [Սաղմ. Է 15]։ Եվ նախ խորհուրդներով են սիրում եւ ապա տալիս պարգեւներ, ինչպես որ նախ Հոնաթանի հոգին կապվեց Դավթին, եւ ապա հանելով իր հանդերձները՝ հագցրեց նրան։ Եվ նախ խորհուրդներով են ատում եւ ապա սպանում, ինչպես որ Հովսեփի եղբայրները նախ ատեցին Հովսեփին եւ ապա [նրան] վաճառեցին Եգիպտոս։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Քսանամյա դու պատանի,
Արծվաթռիչ ու վառվռուն,
Բազուկն ազգիս հնամենի,
Հուժկու զարկով ուղղած հեռուն:

ՆԱՄԱԿ

Քիչ էլ համբերիր, կգամ, մայրի՛կ,
Վերջին մարտերն են, զարկն է վերջին,
Ավելի չքնաղ հրաշալիք
Աշխարհում չկա ուրիշ ոչինչ,
Քան գերությունից անդարձ ելած
Հայրենի հողիդ պատկերը ջինջ։

ԶԻՆՎՈՐԻՆ

Կոշտ վառոդաբույր ափերով արի
Մի սովորական զինվոր էիր դու,
Պաղ ճիրաններից արյուն կրակի,
Իրեն լուռ փրկող ուսերով հուժկու։

Հայոց բանակի ծննդյան օրն է՝
Քսան տարեկան, պատանու տարիք։
Սակայն իմացեք՝ Սասնա հերոսի
Նման դյուցազն է բանակը հայոց։
Լցվենք կորովով ու հպարտությամբ,
Սիրե՛նք երկիրը մեզնից առավել,
Քանզի սահմանը մեր սուրբ հողերի
Զինվորի թափված արյամբ է գծվել։