Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԶԻՆՎՈՐԻՆ

Կոշտ վառոդաբույր ափերով արի
Մի սովորական զինվոր էիր դու,
Պաղ ճիրաններից արյուն կրակի,
Իրեն լուռ փրկող ուսերով հուժկու։

Հայոց բանակի ծննդյան օրն է՝
Քսան տարեկան, պատանու տարիք։
Սակայն իմացեք՝ Սասնա հերոսի
Նման դյուցազն է բանակը հայոց։
Լցվենք կորովով ու հպարտությամբ,
Սիրե՛նք երկիրը մեզնից առավել,
Քանզի սահմանը մեր սուրբ հողերի
Զինվորի թափված արյամբ է գծվել։

Հայոց ազգային բանակի կազմավորման քսաներորդ տարեդարձի առիթով զինված ուժերի հոգևոր սպասավորների անունից Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բանակի քաջարի զորահրամանատարներին ու զինվորներին:
Գոհաբանական Մեր աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ մեր ժողովուրդը, Հայաստանի անկախության առաջին տարիներին խաղաղ ու պայծառ գալիքի հավատն իր մեջ ունենալով, աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով ամուր հիմքերը դրեց Ազգային բանակի:

«Եղբայրս՝ Վալերին, մարտնչում էր սիրելի Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող ջոկատում,- պատմում է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լուսյա Վանյանը։ -Եղբայրս շատ է պատմել դրվագներ իր լեգենդար հրամանատարի կյանքից։ Ուզում եմ այդ պատմությունները չկորչեն, մնան սերունդների հիշողության մեջ»։

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՔԵԶ ՊԱՀԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Եկեղեցի բառը երկու կարեւոր իմաստներով է գործածվում։ Առաջինը՝ աննյութական եկեղեցին է կամ Քրիստոսի խորհրդական մարմինը, որի գլուխը Ինքը՝ Քրիստոս է, իսկ հավատացյալներն այդ հոգեւոր շինության կենդանի քարերն են։ Երկրորդը՝ նյութական եկեղեցին է կամ տաճարը, որը կոչվում է Աստծու տուն կամ աղոթքի տուն։ Այս իմաստով եկեղեցին այն վայրն ու շինությունն է, ուր հոգեւորականներն ու հավատացյալները հավաքվում են աղոթքի, ծիսակատարության, խոստովանության, հաղորդության եւ այլ բարեպաշտական նպատակների համար։ Հնուց ի վեր թե՛ եկեղեցու կառուցման վայրը, թե՛ ճարտարապետությունը տրվել են հայտնությամբ։ Եկեղեցիների շինությունը հատուկ արարողակարգով սրբագործվել է, որից հետո այդ կառույցը ստացել է իր հատուկ անունը եւ դարձել սրբավայր։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻՆ

Կրակահերթ է, հրո շքերթ է, Գայլը ոռնում է, փախչում է չուն, Արյունն է ծորում, ցավում է վերքը, Բայց նա բարձունքից չի՛ նահանջում։ Հետեւում գյուղն է, իր սուրբ մատուռն է, Ինքը սահմա՛նն է հայրենիքի, Հսկում է՝ որպես իր Մեծ Տան դուռը՝ Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի։ Շունչն է ծանրանում, բայց դեռ կարող է Վերջի՛ն լարումով հարվածը […]

Բ.    ԽՈՐԵՆԱՑՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՎԱՏԸ

Մովսես Խորենացին 5-րդ դարի հայ դպրության խոշորագույն ներկայացուցիչն է, ազգային պատմագրության հայրը, որին կոչել են նաեւ Պատմահայր, Քերթողահայր։ Գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը։
Հանրագիտարանային այս տվյալները, շատ բան ասելով Խորենացու մասին, այնուամենայնիվ՝ բավարար չեն այդ մեծագույն հայի անձի ու գործի քիչ թե շատ լիարժեք ներկայացման համար։ Փորձենք որոշ չափով լրացնել այդ բացը։