Հոգևոր-մշակութային
Գեղամ Աբրահամյանը Գեղարքունիքի Ծովինար գյուղից է։ Ազատագրական պայքարի ժամանակ վերադարձել է Օդեսայից, անդամագրվել Հենրիկ Մուրադյանի ջոկատին ու իր մասնակցությունը բերել ազատագրական պայքարին։
-Վահան պապս վեց որդի է ճանապարհել Հայրենական մեծ պատերազմ,- պատմում է Գեղամը,- երեքը չեն վերադարձել։ Պապս երեք բարդի էր տնկել մեր բակում ու ամեն Աստծո առավոտ իր աղոթքից հետո առաջին գործն այն էր լինում, որ ջրում էր այդ շիվերն ու հետները զրուցում. «Այս ծառերն իմ տղաներն են»,- ասում էր։ Հակոբ հայրս էլ վերադարձել էր վիրավոր, վերքերով, ու հիմա ավագ որդիս պապի անունն է կրում։
I. Արդ , ինչպես ասում է առաքյալը. «Ամենայն խոնարհությամբ միմյանց պետք է ավելի լավ համարել, քան ինքներդ ձեզ» [Փլպ. Բ 3]։ «Ամենայն» ասելով՝ հայտնում է, որ խոնարհության մասերը շատ են. կան ոմանք, որ խոնարհությունից քիչ մաս ունեն, ոմանք՝ շատ, եւ մյուսները՝ ամբողջը։
Պատմությունը կերտում են ժողովուրդները. սա, ինչ խոսք, հանրահայտ ճշմարտություն է: Եվ այդուհանդերձ, ժողովուրդները իրենց պատմությունը կերտում են անհատների, բացառիկ անհատների առաջնորդությամբ: Անկասկած, նման բացառիկ, մեծագույն անհատներից էր Նապոլեոն Բոնապարտը, իր ժամանակի հանճարեղ ռազմական և քաղաքական գործիչը, որ դարակազմիկ դեր ունեցավ եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ:
Մեր հայրենիքը շուտվանից է, տաք է: Մեր հայրենիքը արյան նման է. մեկ հոսել տարածվել է` զբաղեցնելով անսահմանություն, մեկ հավաքվել, գնդվել, բռունցքվել` սրտի նման:
Հենց էս համեմատությունը ծնվեց մեջս, երբ, չգիտեմ քանի հազարերորդ անգամ մտածում էի Վարպետի` Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների մասին, ապրելու, հավատալու, հավատն ու կյանքը սիրելու մասին:
Ցանկացած գործ կարելի է անել երեք ձևով՝ ճիշտ, սխալ և բանակային:
Ամերիկյան ասացվածք
♦♦♦
Եթե թշնամին չի սպառնում, բանակը վտանգի մեջ է:
Արկադի Դավիդովիչ
Ներսես Շնորհալին (1100-1173) Հայ Առաքելական Եկեղեցու մեծանուն սրբերից է։ Նրա «Հավատով խոստովանիմ» նշանավոր աղոթքը (թարգմանվել է 36 լեզուներով) բաղկացած է 24 տնից (օրվա 24 ժամերի համեմատ) եւ բովանդակում է աղոթքի բոլոր տեսակները (դավանական, զղջական, պաղատական, խոստովանական եւ այլն)։ Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»։
Ավտոբուսը դուրս եկավ գյուղից: Գյուղացիները արեւից առաջ դաշտերում են, հանդերում: Քաղհան են անում, որը ուրագով, որը ձեռքով՝ արմատախիլ անում, մաքրում ածուները մոլախոտերից:
Լոլիկի առուներից մեկի երկարությամբ մեկնվել էր Ռուդիկը եւ քաղհանելով սողեսող առաջ էր գնում: Հենակները մնացել էին ներքեւում: Ռուդիկը ծառայության ժամանակ ականի պայթյունից կորցրել է ոտքը եւ առավոտ ծեգին հենակներով հասել է դաշտ՝ հիվանդ մորը՝ Ռիմային օգնելու: