Հոգևոր-մշակութային
Վարդենիսի սահմանային հատվածում էինք։ Արդեն մութն ընկել էր։ Օրվա ծանր մարտերից հոգնած, խրամատների պատերին հենված զրուցում էինք։ Հրամանատար Գ.Սարգսյանի հանձնարարականներից հետո հանգստանում էինք։ Մեկ էլ Դավոն ասաց. «Վերջ, տղերք, էս անգամ էլ տուն գնացի, էլ չեմ գալու։ Հոգնել եմ։ Կհասնեմ տուն, կվերցնեմ երեք աղջիկներիս, կնոջս ու կքայլենք, կշրջենք Երեւանով մեկ։ Պաղպաղակ կուտենք, կտանեմ կենդանաբանական այգի, տիկնիկային թատրոն։ Իրիկունն էլ հոգնած տուն կգնանք ու մինչեւ երեխեքիս աչքերը փակվելը երկար-երկար կզրուցեմ ու հեքիաթ կպատմեմ»։
-Իմ սիրելի զինվորի զոհվելու նախօրեին մի տարօրինակ երազ տեսա,- պատմում է նախկին հրամանատար, այժմ զինվորական թոշակառու Սարգիս Քառյանը։ -Երազում զինվորս՝ Արմենը, ինչ-որ մեկի էր փնտրում՝ ձեռքին երկու սեւ վարդ։ Դիմացից գալիս էր երկար վարսերով տխուր մի աղջիկ, եւ զինվորն այդ վարդերը նվիրեց նրան։
Տասը պատվիրաններ Նախորդ պատվիրաններով Աստված արգելում էր մարդուն որեւէ կերպով մեղանչել եւ վնասել, վիրավորել մերձավորին, իսկ այս՝ տասներորդ պատվիրանով, զգուշացնում եւ արգելում է նույնիսկ մտքով մեղանչել եւ ցանկանալ այն, ինչ ուրիշինն է. լինի դա ագարակ, տուն, կին, ծառա կամ որեւէ այլ բան, որի պատճառով կարող են մեծ ու ծանր հանցագործություններ ծնվել։ Եվ այս մասին է […]
Այնպես պատահեց, որ մի անգամ ոմանք պանդոկում գինի էին խմում եւ հարբած խոսում էին միմյանց հետ զանազան բաներից։ Հետո զրույց բացվեց, թե այս աշխարհից հեռանալուց հետո ի՛նչ է լինելու։ Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.
-Քահանաները սնոտի կերպով մեզ ծաղրում են, երբ ասում են, թե հոգիներն այս կյանքից հետո կենդանի են մնում։
Առաքյալ ու Եփեսոսի ավետարանիչ Սուրբ Հովհաննեսը մինչեւ խոր ծերություն ապրեց, եւ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին տանում նրան եկեղեցի։ Եվ նրանց ժողովներում քանիցս միայն մի խոսք էր ասում եւ միայն այս էր հիշեցնում. «Որդյակնե՛ր, սիրեցե՛ք միմյանց»։
Մի աշխարհական ականատես եղավ մի քահանայի, որ շնությամբ էր զբաղվում, սակայն երբ հաջորդ օրը քահանան պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ եւ նրա ձեռքով հաղորդվեց։ Եվ հաղորդությունից հետո քահանային աղաչում էր, որ իր բորոտությամբ վարակված ճակատը խաչակնքի, ինչը երբ արեց, բորոտությունը կեղեւի պես ընկավ, եւ ճակատն առողջացավ։