Հոգևոր-մշակութային
Զղջումն առանց խոստովանության մեղքերի թողության չի հասցնում։ Եվ դա այս օրինակով է ցույց տրվում։
Մի կին, բոլոր իր մեղքերը խոստովանելով, մեկը թաքցրեց, քանի որ չար ամոթի պատճառով հայտնել չէր համարձակվում։ Դրա պատճառով խղճմտանքից հույժ չարչարվելով՝ եկեղեցի գնաց, եւ Սուրբ Սեղանի առաջ ընկնելով, ողջ մարմինն արտասուքներով ու մեծ պաղատանքներով ողողելով՝ Աստծուն աղաչում էր, որպեսզի այն մեղքը, որ ոչ մեկի հայտնել չէր համարձակվում, առանց խոստովանության թողնվի իրեն։
Երկու կուսակրոն քահանաներ, ինչ-որ լեռներում մոլորվելով, փորձում էին ճանապարհը գտնել։ Եվ ահա կարճահասակ մի մարդ տեսան, ում երբ կանչում էին, նրանցից փախչում էր եւ ոչ մի պատասխան չէր տալիս նրանց։
Բայց երբ ստիպեցին եւ հարցին, թե՝ ինչպիսի՞ մեկն է, ասաց.
– Երեսուն տարի է՝ ծառայում եմ դեւերին։ Ինձ նրանց մատնեցի եւ նրանց դրոշմն եմ կրում ձեռքերիս։ Զանազան կերպարանքներով ինձ երեւում են եւ ինչ հրամայում են, անմիջապես կատարում եմ։
Աշնան վերջն էր, արդեն զգացվում էր ձմռան շունչը: Օրը թեքվում էր դեպի մայրամուտ, ցուրտ էր: Կանգառում կանգնած կուրսանտը ցրտից դոփդոփում էր տեղում, իսկ երբ մեքենայից դուրս եկավ գեներալ Մուրազ Սարգսյանը, կուրսանտն անակնկալի եկած` անմիջապես պատվի առավ.
– Ի՞նչ ես անում այս ուշ ժամին այստեղ,- հարցրեց գեներալը:
– Սիրածս աղջկան եմ սպասում, պարոն գեներալ,- անկեղծորեն պատասխանեց կուրսանտը:
Եռաբլուրում են աշխատում Անահիտն ու ամուսինը՝ Ժորան: Իրենց գործն են անում՝ խնամքով, հոգատարությամբ, լռությամբ էտում, ջրում են ծառ ու ծաղիկները, մաքրում ծառուղիներն ու ճանապարհները: Անմեկին մի զրույց են սկսում ամեն մի ազատամարտիկի, զինվորի դիմանկարի առջեւ: Քչերը գիտեն, որ նրանք ամուսիններ են: Ժորան սերում է Արցախի Բադակենտ գյուղից, իսկ Անահիտը ծնվել է Ապարանում: Նրանք ընտանիք են կազմել եւ լույս աշխարհ բերել հինգ երեխա՝ երեք տղա եւ երկու աղջիկ: Որդիները՝ Արտյոմն ու Արթուրը, զոհվեցին դարավերջի մեր ազատամարտում:
Այս պատվիրանն արգելում է որևէ մեկից ինչ-որ բան գողանալ, խլել կամ գաղտնի խաբեությամբ կորզել՝ չափման միավորներով խաբելով, ապրանքները կամ նրանց գները կեղծելով, վարձն ուշացնելով եւ չվճարելով, գողություն է նաեւ երկրի ավանդն ու հարստությունը թալանելը, մարդկանց պարտքերը չտալը, կեղծ դրամով եւ փաստաթղթերով վճարելը, առեւտրական պայմանավորվածությունները խախտելը եւ այլն։ Զրկվածների եւ թալանվածների գանգատը միշտ լսելի է Տիրոջ ականջին, եւ մեղավորների պատիժն անխուսափելի է. «Հարուստնե՛ր, լա՛ց եղեք եւ ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին, որովհետեւ ձեր հարստությունը փտած է։
Երկու քաղաքացիներ իրենց մեղքերը քահանային խոստովանելիս, մեղքերի եւս երկու կերպ խոստովանեցին, որոնք թեպետեւ ըստինքյան շատ ծանր մեղքեր են, սակայն սովորության համաձայն վաճառականների մեջ թեթեւ են համարվում կամ ոչինչ, այն է՝ սուտ ասելն ու սուտ երդվելը։ Եվ ասացին.
– Հա՛յր, ոչ մի բան չենք կարող գնել կամ վաճառել, եթե սուտ չասենք կամ սուտ չերդվենք։