Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում։ Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում։ Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.
-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ։

«Տիգրան Մեծ» ռազմամարզական ուսումնարանում երդման արարողություն է։ Ուսումնարանի պետը գնդապետ Կորյուն Ղումաշյանն է՝ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը։ Նա հպարտությամբ նշում է, որ այս տարիների ընթացքում 600 շրջանավարտ ու կուրսանտներ շարունակում են իրենց ծառայությունը հայոց բանակում, նրանցից շատերն արդեն բարձրաստիճան սպաներ են։

ՎԵՐՀՈՒՇ

1990-ի նոյեմբերի 21-ն էր: Բերդաձորը ծանր վիճակում էր:
Ինքնապաշտպանական ջոկատի տղաները (հրամանատար` Համլետ Մկրտչյան) անքուն, անդադար հսկում էին մեր շեները: Դատարկվել էր Կոռնիձորը: Տղաները քաղցած էին, հոգնած, սակայն լցված էին աներևակայելի հավատով, վրեժխնդրությամբ…
Տներից մեկում, որտեղ տեղակայված էր շտաբը, ինքնաեռով թեյ էի պատրաստում տղաների համար, երբ ներս մտավ Վազգեն Սարգսյանը: Զգացվում էր, որ ինքն էլ է հոգնած, քաղցած, սակայն իր բնավորությանը հատուկ ոգևորող տրամադրությամբ լցրեց շտաբը:

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

Աստծու անունը սուրբ եւ նվիրական է, ինչպես ուսուցանում է Տերունական աղոթքը. եւ ոչ միայն այն արտասանելիս, այլ անգամ մտաբերելիս պետք է մեծագույն երկյուղ ունենալ։ Աստծու այս պատվիրանի դեմ են գործում նրանք, ովքեր խոսքով, մտքով եւ գործով արտահայտում են ոչ ուղղափառ, կեղծ, հերետիկոսական, հայհոյական կամ ծաղրական կարծիքներ եւ տեսակետներ Ամենասուրբ Երրորդության, Նրա սուրբ պատվիրանների, Եկեղեցու խորհուրդների եւ արարողությունների մասին, պարսավում են սուրբ Աստվածածնին եւ աստվածահաճո սրբերին։ Ովքեր մոգություն, կախարդություն եւ գուշակություն են անում եւ, իբրեւ թե Աստծուց եւ սրբերից հայտնություններ եւ պատգամներ ստացած, մոլորեցնում անտեղյակ մարդկանց, ճշմարիտ ուղուց շեղում եւ կործանում։

Սուրբ Հովհան Ոսկեբերանը իր քարոզներից մեկում ասում է, թե երբ չարաբարո մարդկանցից ոմանք քարկոծել էին երանելի Կոստանդիանոս ինքնակալի պատկերը, եւ շատերը նրան հորդորում էին վրեժխնդիր լինել իր պատկերն անարգողներից եւ ոչնչացնել այսպիսի արհամարհական վերաբերմունք ունեցողներին, ավելացնելով նաեւ, թե կայսեր ամբողջ դեմքը քարերով չարաչար վիրավորվել էր, նա ձեռքը դեպի երեսն էր տարել եւ ծիծաղելով ասել.
-Ո՛չ խոց եմ տեսնում երեսիս, ո՛չ էլ ցավ զգում, գլուխս առողջ է, եւ երեսս՝ ողջ։ Նրանք էլ լսելով ամոթահար էին եղել եւ հրաժարվել իրենց չար խրատներից։

ՇՈՒԼՅԱՆ ԽԵԻ ՎԵՐՋԻՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Կուների տոհմից Շուլյան Խեն 17 տարեկանից սկսում է ծառայել Լու թագավորության տիրակալներին: Այդ ուժեղ հսկան 40 տարվա իր ծառայության ընթացքում բազմաթիվ սխրանքներ է գործում, որոնք նրան համբավ են բերում ոչ միայն Լուում, այլեւ ողջ Երկնատակի կայսրությունում` Չինաստանում:
Շուլյան Խեն պատկանում էր զինվորականների շի կաստային, որոնց համար «խաղալ» բառը «կռվել» բառի հոմանիշն էր: Քաջի մահով մեռնելը մեծ երջանկություն էր ոչ միայն այդ ռազմիկի, այլեւ նրա մտերիմների համար. չէ՞ որ զոհվածն ընկնում էր մի հիասքանչ անամպ թագավորություն, իսկ նրա ազգականներն էլ իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում խորին հարգանքի էին արժանանում, իսկ հետո էլ նաեւ` երկնային թագավորությունում:

Տղաները հերթական անգամ պատրաստվում էին սահման դուրս գալ։ Ինչպես միշտ, նրանց հետեւից պետք է ջուր շաղ տայի, սակայն ջրերը կտրվել էին, ու հակառակի նման ջուր չէի հավաքել։ Խոհանոցում կես թեյնիկ ջուր կար, որն էլ վերցրի ու շտապեցի Բաշ Ապարանի հերոսամարտի հուշարձան, որտեղից միշտ ռազմի դաշտ էինք ճանապարհում մեր տղաներին։ Ճանապարհին տղաների համար փռից մի քանի տաք հաց վերցրի։ Երբ նրանք ինձ տեսան, ոգեւորված առաջ եկան ու դիմելով իրենց ճանապարհող կանանց ու մայրերին, հարազատներին, կատակով ասացին.
-Լյուդա մայրիկը եկավ, ոչ մեկիդ աչքին արցունք չերեւա…