Հոգևոր-մշակութային
«Կարմիր բլուր» հնավայրը, որն այսօր հիրավի համարվում է Ուրարտուի եւ տարածաշրջանի երկաթե դարի հնագիտությանը վերաբերող կարեւորագույն հայտնագործություններից մեկը, շարունակում է զարմացնել իր հարստությամբ: Օրերս այցելեցինք հնավայր, որտեղ պեղումները շարունակվում են, շրջեցինք տարածքով, հետեւեցինք ընթացող աշխատանքներին, զրուցեցինք դրանք իրականացնող գիտնականներից մեկի՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ:
Բանաստեղծ, հայագետ Արմեն Դավթյանն այժմ աշխատում է Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնում։ Արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է շումերագիտությամբ:
Տումին Արցախի հնագույն բնակավայրերից է։ Պատմագիրների հիշատակությունները և մեզ հասած հուշարձանները վկայում են, որ Դիզակի իշխանության կենտրոնն է եղել ներկայիս Հադրութի շրջանի Տումի գյուղը։ Անտառախիտ լեռներով, հանքային ջրերով, սառնորակ աղբյուրներով ու բազմաթիվ պատմական հուշարձաններով հարուստ գեղատեսիլ Տումին գտնվում է Իշխանագետի վտակ Շնաքար գետի ափին, Դիզափայտ լեռան ստորոտին։
Հրետանին լռել էր… Շուրջբոլորը պայթած արկերից առաջացած փոսեր էին, ծուխ ու փոշի…Գիտակցության էր եկել… Աչքերն այնպես էր չռել, թվում էր՝ ուր որ է, դուրս կթռչեն… Փորձեց բարձրանալ, չստացվեց… Մարմնի մեջ մխրճված բեկորն իր մասին հիշեցրեց… Շուրջը մեռելային լռություն էր, ու թվաց, թե ինքն ամբողջ աշխարհում մենակ է մնացել, մեն մենակ՝ ինքն ու իր բեկորը: Ամեն կերպ ջանում էր գիտակցությունը տեղը պահել, վերհիշել օրվա իրադարձությունները:
Արցախի պատմությունն սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից։ Հայկական ավանդապատումներում Արցախ անվան ծագումը բացատրվում է երկու ձևով. առաջինը՝ ԱՐ (ամյանի), ՑԱԽ (այգի, անտառ), երկրորդը պարզապես ՍԱՐ, ՑԱԽ բառերի ամփոփ (ինչպես սովորաբար կատարվում է աշխարհագրական անունների դեպքում) տարբերակն է։ Իսկ ինչ վերաբերում է ՂԱՐԱԲԱՂ անվանը, ապա այն համեմատաբար նոր է, վկայված պարսկական և վրացական աղբյուրներում (XIV-XV դդ.)։
Քանի՜ սերունդ է քո նվիրական տեսիլքը փայփայել իր բաղձալի երազներում, քանի հայորդու աննկուն կամքն է վանդակվել խորհրդային բանտերում, քանի ազատաբաղձ պոռթկում է ճզմել տոտալիտար ռեժիմի մամլիչը… բայց քո տենչանքը մեր հոգիներում ոչ ոք չէր կարող սպանել։ Այդ տենչանքը մեզ Ազատության հրապարակ բերեց՝ քեզ գտնելու այլեւս անկասելի կամքով, քո գոյության համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ։